Սկիզբ | : | 06.10.24 09:00 |
Ավարտ | : | 06.10.24 19:00 |
Գինը՝ | 15.500AMD |
Միացի՜ր մեր աշնանային քայլարշավին տավուշյան գունազարդ արահետներով:
Այս տուրի շրջանակներում կայցելենք Գոշավանք: Գոշավանքի մասին պատմական տեղեկություններ ստանալուց և Գոշի գերեզմանին այցելելուց հետո ամենագնացով կհասնենք դեպի Գոշի լիճ: Լիճն իր անունը ստացել է հայ գրող և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունից: Այն տեղակայված է Դիլիջանի արգելոցի հենց սրտում: Այնուհետև ուղղությունը կշարունակենք դեպի Ճերմակավանք և Աղավնավանք, որտեղից բացվում են տավուշյան բնապատկերների անզուգական տեսարաններ:
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3. ամենագնացների վարձակալության վճար
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ