Սկիզբ | : | 06.10.24 07:00 |
Ավարտ | : | 06.10.24 22:00 |
Գինը՝ | 8.500AMD |
Այս անգամ գնում ենք հիանալու Տավուշի կանաչազարդ անտառներով ու անզուգական հուշակոթողներով:
Տուրի շրջանակներում կունենանք անտառային գեղատեսիլ արահետով քայլարշավ դեպի 13-րդ դարի
ճարտարապետության գլուխգործոց հանդիսացող Կիրանցի վանք:
Վանքի գրեթե բոլոր կառույցները աղյուսաշեն են, և այդ տեսակետից այն հանդիսանում է հայկական միջնադարյան
ճարտարապետության եզակի հուշարձան: Քայլարշավի ընթացքում կտեսնենք նաև Տավուշի մարզի
քարակերտ հրաշալիքներից մեկը՝ Սրանոցի կամուրջը:
Հ.Գ. Տուրի ընթացքում հաղթահարելու ենք մոտավորապես 20 կմ երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ