img

Միացիր մեր թիմին

bus
road

Միացիր մեր թիմին

Անհատական տուր մենեջեր

Դիմելու վերջնաժամկետ

15.12.2025

Աշխատանքի նկարագրություն

One Way Tour-ը փնտրում է խմբային տուր մենեջերի:

Պարտականություններ

  • Որոնել արտաքին և ներքին շուկայում նոր գործընկերներ առավել շահավետ առաջարկների՝ ժամանակի, գնի և այլ չափանիշիների համար,
  • Վարել նամակագրական հաղորդակցություն, բանակցություններ գործընկերների (հյուրանոցներ, փոխադրման տրանսպորտային ծառայություններ, ռեստորաններ, էքսկուրսիաներ տրամադրող ընկերություններ և այլոք) և հաճախորդների հետ՝ համաձայնեցնելով պայմանագրային կետերը,
  • Մասնակցել տուր փաթեթների գնային առաջարկների մշակման գործընթացներին,
  • Մշակել տուր փաթեթներին վերաբերող առաջնային տեղեկատվության ցանկ (տեղեկատվական փաթեթներ)
  • Իրականացնել վիճակագրական վերլուծություն տուրերի վերաբերյալ,
  • Պարբերաբար ուսումնասիրել շուկայում առկա գնային առաջարկները,
  • Հավաքագրել, մշակել, վերլուծել հաճախորդների պահանջերը ճանապարհորդության վերաբերյալ,
  • Տեղում և հեռախոսով իրականացնել հաճախորդների խորհրդատվություն, աջակցել կողմնորոշման հարցում,
  • Ամրագրել հյուրանոցներ, տրասնֆերներ, էքսկուրսիաներ, ռեստորանի սեղաններ
  • Հետևել վճարումների և միջնորդավճարների տրամադրման ընթացքին և կանխիկ ընդունել վճարումներ,
  • Բանավոր և գրավոր տրամադրել հաճախորդին ուղևորությանը առնընչվող ողջ տեղեկատվությունը՝
  • Նոր հաճախորդների ներգրավվում
  • Հարաբերությունների կառուցում և պահպանում, այդ թվում նամակագրություն, զանգեր, հանդպումներ
  • Բանակցություններ և պայմանագրերի կնքում
  • Հաճախորդների խորհրդատվություն և աջակցություն

 

           Անհրաժեշտ կոշտ հմտություններ

  • Oտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն) պարտադիր, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային գարգիտություն` MS office իմացություն, համացանցից ազատ օգտվելու կարողություն,

          Անհրաժեշտ փափուկ հմտություններ

  • Վաճառքի հմտություններ  
  • Բանակցությունների հմտություններ
  • Հաղորդակցման հմտություններ 
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Զբոսաշրջային ոլորտի գիտելիքներ:

        

           Աշխ. գրաֆիկը հերթափոխով՝ 10:00-19:00

 

Լրացուցիչ տեղեկություն

Եթե հետաքրքված եք աշխատանքով կարող եք Ձեր ինքնակենսագրությունը ուղարկել

[email protected] հասցեին:

one-ik

Կապ

Կապ