Ոտքով շրջայց Երևան քաղաքում
2-3 ժամյա մասնավոր ոտքով շրջայց Երևանում՝ Օպերա, Կասկադ, Հանրապետության հրապարակ։ Բացահայտեք մայրաքաղաքի պատմությունն ու գլխավոր փողոցները։
Տուրի մասին
Տևողություն 2-3 ժամ։
Շրջայց քաղաքով, որի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնեք գլխավոր փողոցներով, կտեսնեք հիմնական շենքերը:
Երթուղի
1 Կանգառ 1 Օպերայի և բալետի թատրոն
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1933 թվականի հունվարի 20-ին՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ: Թատրոնի ինքնատիպ շենքը նախագծել է գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Շենքի նշանակությունը հայ խորհրդային ճարտարապետության համար շատ կարեւոր է եղել, քանի որ ազգային ճարտարապետության լավագույն ավանդույթներն են այստեղ կիրառված ներդաշնակության ու համաչափության մեջ՝ ստեղծելով նոր որակ եւ արդիական հնչեղություն: Համերգային դահլիճի դիմաց 1999 թվականին տեղադրվել է աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի հուշարձանը:
2 Կանգառ 2 Կասկադ
«Կասկադ համալիր» նախագիծը դեռեւս 1924 թվականից ընդգրկված էր խորհրդային Երևանի գլխավոր հատակագծի մեջ: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Կասկադի ստեղծումով ցանկանում էր միմյանց կապել Երևանի կենտրոնական և հյուսիսային հատվածները: Այս նախագիծը կյանքի կոչվեց հետագայում՝ 1970-ական թվականներին, Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի, իսկ ավելի ուշ՝ 2002 - 2009 թվականներին, ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից։
3 Կանգառ 3 Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների ու հավաքների վայր: Հրապարակում են գտնվում երգող շատրվանը, երկու թանգարաններ՝ Հայաստանի պատմության եւ Ազգային պատկերասրահը, կառավարության շենքերը, որոնք կառուցվել են 1920-1950 թվականներին, Հայաստանի փոստի կենտրոնական շենքը, Marriott հյուրանոցը: Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, որը 1971 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:
Ինչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)