Տաթև, «Տաթևեր», Քարահունջ, Շաքիի ջրվեժ, Արենի գինու գործարան

Տաթև, Արենի

Մասնավոր մեկօրյա տուր Երևանից՝ Տաթևի վանք, Տաթևեր ճոպանուղի, Քարահունջ, Շաքիի ջրվեժ և Արենի գինու գործարան։ Սկսած 73726 դրամից։

ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Տևողություն 14-15 ժամ։

"Հայաստանի հարավը ներկայացնող տուրի շրջանակներում այցելում ենք Սյունիքի մարզ, որտեղ մեր զբոսաշրջային խումբն այցելում է Տաթեւի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի, Քարահունջ, Շաքիի ջրվեժ եւ Արենիի գինու գործարան։
Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ տարբեր, եւ միաժամանակ միմյանց փոխլրացնող տեսարժան վայրեր։ "

Երթուղի

1 Կանգառ 1 Տաթևի վանական համալիր

Հայաստանի մշակույթի, ճարտարապետության եւ պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթեւի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաեւ համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն, որի առաջնորդը Գարեգին Նժդեհն էր` հայ ժողովրդի ողջ պատմության մեծագույն հերոսներից մեկը։

Տաթևի վանական համալիր Տաթևի վանական համալիր Տաթևի վանական համալիր
2 Կանգառ 2 Քարահունջ

Քարահունջը (կամ Զորաց Քարեր) հնագույն հնագիտական վայր է Հայաստանում, որը հաճախ անվանում են «Հայկական Սթոունհենջ»։ Այն գտնվում է Սիսիանի մոտ և բաղկացած է ավելի քան 200 մեծ քարե մենհիրներից, որոնցից մի քանիսը ունեն կլոր անցքեր։ Դրանց դասավորությունը ենթադրաբար ունեցել է աստղագիտական նշանակություն։ Ավելի քան 7,500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը համարվում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը, որը հնարավոր է օգտագործվել երկնքի ուսումնասիրության համար։ Վայրը մնում է հանելուկային և գրավում է պատմաբանների, հնագետների ու զբոսաշրջիկների ուշադրությունը։

Քարահունջ Քարահունջ Քարահունջ
3 Կանգառ 3 Շաքիի ջրվեժ

Բնության աննկարագրելի տեսարանները եզրափակում է Շաքիի ջրվեժը։ 16 մետր բարձրությամբ ջրվեժը պատմում է մի գեղեցիկ լեգենդ, ըստ որի Շաքի անունով աղջիկը փրկվում է ջրվեժի ջրերի շնորհիվ։ Հայաստանի հարավում գտնվող այս բնության զարդը սիրելի վայր է թե' տեղացիների, թե' զբոսաշրջիկների համար։

Շաքիի ջրվեժ Շաքիի ջրվեժ
4 Կանգառ 4 Արենի գինու գործարան

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։

Արենի գինու գործարան Արենի գինու գործարան Արենի գինու գործարան

Ինչ է ներառված

  • Տրանսպորտ

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Տաթևի վանական համալիր 2Քարահունջ 3Շաքիի ջրվեժ 4Արենի գինու գործարան

Հանրաճանաչ ուղղություններ