Արևմտյան Հայաստան 4 օր | Սուկավետից մինչև Բարդող

հատուկ

Բացահայտեք Արևմտյան Հայաստանը 4 անմոռանալի օրերի ընթացքում — Սուկավետից մինչև Բարդող։ Բացահայտեք պատմական տեսարժան վայրեր, շունչ կտրող բնապատկերներ, մշակութային ժառանգություն։

02:00 – 12:00 · 4 օր Հայերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Քառօրյա արշավային տուր դեպի Արևմտյան Հայաստան՝ նախատեսված լեռնային ճանապարհորդությունների սիրահարների համար։

Ծրագիրը համադրում է պատմական վայրեր, լեռնային բնապատկերներ, բարձրադիր լճեր և երկու տպավորիչ վերելք՝ Սուկավետ(Ջրաբաշխ) և Բարդող (Կողբասար) լեռներ։

Երթուղի

Օր 1

1 Կանգառ 1 Երևան → Բայազետ / Ağrı

Գիշերային մեկնարկ Երևանից (02:00)
Սահմանը հատում առավոտյան
Կարճ կանգառ նախաճաշի համար (մասնակիցները պետք է ունենան իրենց սնունդը), այնուհետև լինելու ենք ՝ Çıldır լիճ (Ծովակ հյուսիսո), Tuzluca Tuz Mağarası (Աղի հանք),Balık Gölü (Գայլատու լիճ)
Գիշերակացը կազմակերպվելու է 3* հյուրանոցում Ağr-ում

Օր 2

2 Կանգառ 1 Սուկավետ լեռ (Mount Kösedağ) – 3445մ

Նախաճաշ հյուրանոցում
Մեկնարկ հյուրանոցից՝ 07:00
Բարձրանալու ենք ՝ Mount Kösedağ (Սուկավետ / Ջրաբաշխ)

Արշավի տվյալներ
Ընդհանուր հեռավորություն՝ ~10 կմ (վերելք + վայրէջք)
Տևողություն՝ ~8 ժամ
Բարդություն՝ բարձր
Վերադարձ հյուրանոց

Օր 3

3 Կանգառ 1 Ալաշկերտի դաշտ / թեթև արշավներ

Նախաճաշելու ենք, այնուհետև շարժվենք դեպի Toprakkale (Թոփրախկալե բլուր),բարձրանալու ենք Նպատ լեռ (մոտ մեկ ժամ) – 2154մ
Արշավներ
Թոփրախկալե – ~1 ժամ
Նպատ – ~1 ժամ
Բարդություն՝ հեշտ / միջին
Վերադարձ Բայազետ

Օր 4

4 Կանգառ 1 Բարդող լեռ (Tekelti Dağı) → Երևան

Մեկնարկ հյուրանոցից՝ 08:00
Ժամանում մեկնարկային կետ՝ ~09:00
Արշավ՝ Tekelti Dağı (Բարդող / Կողբասար) – 2562մ
Արշավի տվյալներ
Տևողություն՝ 3–4 ժամ
Հեռավորություն՝ ~2 կմ
Բարձրության տարբերություն՝ ~320մ
Առանձնահատկություն՝ մագլցման հատվածներ (համեմատելի Խուստուփի վերին մասի հետ)

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Տրանսպորտ
  • Գիշերակաց
  • Շշալցված ջուր
  • Սնունդ (x2)
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)

Ներառված չէ

  • Վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար - 17 000 դրամ, ԱՄՆ քաղաքացիների համար - 110 USD։

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 02:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը քանի՞ օր է տևում, գիշերակաց կա՞։

Տուրը տևում է 4 օր և գիշերակացով է։ Սա լեռնային ակտիվ ծրագիր է՝ մի քանի արշավային հատվածներով։

Մեկնարկը քանի՞սին է, և ե՞րբ է ավարտվում տուրը։

Մեկնարկը 02:00-ին է, ավարտը՝ 12:00-ին։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե շուտ։

Այս տուրը շաբաթվա ո՞ր օրերին է լինում։

Տուրը կազմակերպվում է ըստ հարցման կամ անհատական ամսաթվով։ Հարմար օրը ճշտեք օպերատորի հետ։

Ինչպիսի՞ տրանսպորտով է կազմակերպվում ուղևորությունը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Տրանսպորտում տեղերը նախապես ամրագրվո՞ւմ են։

Ոչ, տեղերը նախապես չեն ամրագրվում։ Խորհուրդ ենք տալիս մոտենալ մեկնարկից մի փոքր շուտ, որպեսզի ընտրեք ձեր տեղը։

Ճանապարհին Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Գիդը ո՞ր լեզուներով է վարում տուրը։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Գիդերը տեղացի՞ են, թե՞ ոչ։

Այո, մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 129 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Գինը ո՞ր արժույթով է նշված։

Գները նշվում են AMD-ով (հայկական դրամ)։

Եթե 5 հոգով գանք, խմբային զեղչ կլինի՞։

Այո, 5+ հոգանոց խմբերի համար գիշերակացով տուրերի դեպքում գործում է 1000 դրամ զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։

Երեխայի համար զեղչ կա՞ այս տուրում։

Գիշերակացով տուրերի համար գործում է հետևյալ պայմանը՝ 0-3 տարեկան անվճար առանց տեղ, 3-5 տարեկան՝ 5000 դրամ զեղչ յուրաքանչյուր գիշերվա համար, 5+ տարեկան՝ լրիվ արժեք։ Սակայն այս ծրագիրը նախատեսված է մինչև 50 տարեկան և արշավային փորձ ունեցող մասնակիցների համար, սկսնակների համար չէ։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Երևան → Բայազետ / Ağrı 2Սուկավետ լեռ (Mount Kösedağ) – 3445մ 3Ալաշկերտի դաշտ / թեթև արշավներ 4Բարդող լեռ (Tekelti Dağı) → Երևան