Երկօրյա Լոռի
Միացե՛ք երկօրյա տուրին դեպի Լոռի՝ բացահայտելու տարածաշրջանի միջնադարյան ճարտարապետությունն ու բնությունը։ Երևանից մեկնարկող ճանապարհորդության ընթացքում կայցելենք Օձունի տաճար, Հոռոմայրի վանական համալիր, Արդվիի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Սա...
Տուրի մասին
Միացե՛ք երկօրյա տուրին դեպի Լոռի՝ բացահայտելու տարածաշրջանի միջնադարյան ճարտարապետությունն ու բնությունը։
Երևանից մեկնարկող ճանապարհորդության ընթացքում կայցելենք Օձունի տաճար, Հոռոմայրի վանական համալիր, Արդվիի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Սանահինի միջնադարյան կամուրջ և Սանահինի վանական համալիր։ Ծրագրում ներառված է նաև այցելություն Միկոյան եղբայրների թանգարան։ Տուրի երկրորդ մասում կուղևորվենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս հանդիսացող Հաղպատի վանական համալիր, այնուհետև կայցելենք Ախթալայի ամրոց ու վանք, Արամյանցի դղյակ և Քոբայրավանք։ Սա մեկ ուղևորությամբ Լոռու պատմամշակութային գլխավոր հուշարձաններին ծանոթանալու հարմար տարբերակ է։
Երթուղի
Օր 1
1 Կանգառ 1 Օձուն
2 Կանգառ 2 Հոռոմայրի վանք
3 Կանգառ 3 Արդվիի Սբ, Հովհաննես
4 Կանգառ 4 Սանահինի Կամուրջ և սանահինի վանք
5 Կանգառ 5 Միկոյանների թանգարան
Օր 2
6 Կանգառ 1 Հաղպատի վանք
7 Կանգառ 2 Ախթալայի վանք
8 Կանգառ 3 Արամյանցի Դղյակ
9 Կանգառ 4 Քոբայրի վանք
Ի՞նչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Նախաճաշ
- Հյուրանոցի կացություն
- Արամյանցի դղյակի մուտքավճարը - 1000 AMD
- Միկոյանների թանգարանի մուտքավճար - 1000 դրամ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?