Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ, Արենի

Տևողություն 13-14 ժամ։ "Հայաստանի հարավը ներկայացնող տուրի շրջանակներում այցելում ենք Սյունիքի մարզ, որտեղ մեր զբոսաշրջային խումբն այցելում է Տաթեւի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ եւ Արենիի գինու գործարան։ Զբոսաշրջային...

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 13-14 ժամ։

"Հայաստանի հարավը ներկայացնող տուրի շրջանակներում այցելում ենք Սյունիքի մարզ, որտեղ մեր զբոսաշրջային խումբն այցելում է Տաթեւի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ եւ Արենիի գինու գործարան։
Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ տարբեր, եւ միաժամանակ միմյանց փոխլրացնող տեսարժան վայրեր։ "

Երթուղի

1 Կանգառ 1 Տաթև

Հայաստանի մշակույթի, ճարտարապետության եւ պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթեւի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաեւ համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն, որի առաջնորդը Գարեգին Նժդեհն էր` հայ ժողովրդի ողջ պատմության մեծագույն հերոսներից մեկը։

Տաթև Տաթև Տաթև
2 Կանգառ 2 Խնձորեսկ

Վայր, որտեղ դուք կտեսնեք ժայռերի կուտակում եւ դժվարությամբ կհավատաք, որ այդտեղ եղել են բնակելի թաղամասեր, իսկ Խնձորեսկի բնակչությունը հասնում էր 10-15 հազարի դեռ նախորդ դարի սկզբին։ Մարդիկ ժայռափոր տներում ապրում էին մինչեւ 1950-ական թվականները։ Լինելով պատմական նշանակության գյուղ` Խնձորեսկը հաճախ է հիշատակվում ազգային պայքարի էջերում: Այստեղ է նաեւ Մխիթար Սպարապետի գերեզմանը, որն ազատագրական շարժման ղեկավարներից էր 18-րդ դարում։ Քարանձավե գյուղի ամբողջականությունը լրացնում է կիրճի վրա կառուցված ճոճվող կամուրջը՝ մինչեւ 63 մետր բարձրությամբ եւ 160 մետր երկարությամբ։ Ի դեպ, անվանումը եւս կապված է կիրճի խորության հետ, որն ի սկզբանե եղել է Խորձորեսկ։

Խնձորեսկ Խնձորեսկ Խնձորեսկ
3 Կանգառ 3 Շաքիի ջրվեժ

Բնության աննկարագրելի տեսարանները եզրափակում է Շաքիի ջրվեժը։ 16 մետր բարձրությամբ ջրվեժը պատմում է մի գեղեցիկ լեգենդ, ըստ որի Շաքի անունով աղջիկը փրկվում է ջրվեժի ջրերի շնորհիվ։ Հայաստանի հարավում գտնվող այս բնության զարդը սիրելի վայր է թե' տեղացիների, թե' զբոսաշրջիկների համար։

Շաքիի ջրվեժ Շաքիի ջրվեժ
4 Կանգառ 4 Արենի

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։

Արենի Արենի Արենի

Ի՞նչ է ներառված

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը քանի՞ ժամ է տևում։

Տուրի տևողությունը մոտ 13-14 ժամ է։ Սա մեկօրյա տուր է՝ առանց գիշերակացի։

Տուրը ամեն օր կա՞, թե միայն որոշ օրերի։

Այս տուրը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր նախընտրած ամսաթվով։ Մանրամասների համար պետք է ճշտել օպերատորի հետ։

Մեկնարկը ո՞ր ժամին է։

Մեկնարկի ժամը նշված չէ։ Խնդրում ենք ճշտել օպերատորի հետ ամրագրման պահին։

Տուրն ավարտվում է մոտավորապես ո՞ր ժամին։

Ավարտի ժամը նշված չէ, բայց տուրը տևում է մոտ 13-14 ժամ։ Ճշգրիտ ժամը պետք է ճշտել օպերատորի հետ։

Ինչ տրանսպորտով է իրականացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Ձմռանը մեքենան տաքացվո՞ւմ է։

Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։

Ճանապարհին Wi‑Fi կլինի՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Կարո՞ղ եմ նախապես կոնկրետ տեղ ամրագրել մեքենայում։

Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում, խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։

Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Գիդերը տեղացի՞ են, թե պարզապես ուղեկցողներ։

Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Այս տուրի արժեքը քանի՞ է մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակ տեղացի/հայաստանցի մասնակցի արժեքը 78868 AMD (հայկական դրամ) է։ Օտարերկրացիների արժեքը նշված չէ, խնդրում ենք ճշտել օպերատորի հետ։

Երեխաների համար զեղչ կա՞ այս մեկօրյա տուրի դեպքում։

Այո, մեկօրյա տուրերի համար 0-3 տարեկան անվճար, 3-6 տարեկան 50% զեղչ, 7+ տարեկան լրիվ արժեք։

Կարծիքներ

4,8
212 Կարծիքներ
5 ★ 88%
4 ★ 8%
3 ★ 1%
2 ★ 0%
1 ★ 2%
Կարդալ բոլոր կարծիքները (212)
Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Տաթև 2Խնձորեսկ 3Շաքիի ջրվեժ 4Արենի

Հանրաճանաչ ուղղություններ