Գառնի, Գեղարդ, Ազատի կիրճ, Լավաշի թխում
Հագեցրու օրդ մեզ հետ, այցելիր Գառնի, Գեղարդ, Քարերի Սիմֆոնիա, Չարենցի կամար
Տուրի մասին
Տևողություն 4-5 ժամ։
Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների եւ կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն եւ դեպի Արարատ լեռը բացվող լավագույն տեսարաններից մեկը։ Այս տուրի էսքկուրսիոն ծրագրում ընդգրկված վայրերից երկուսը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում։
Երթուղի
1 Կանգառ 1 Չարենցի կամար
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։
2 Կանգառ 2 Գառնու հեթանոսական տաճար
Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։
3 Կանգառ 3 Քարերի Սիմֆոնիա
Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։
4 Կանգառ 4 Գեղարդ վանական համալիր
Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
5 Կանգառ 5 Լավաշի թխում
Ճանաչողական տուրը եզրափակվում է լավաշի մաստեր-կլասով, որտեղ կտեսնեք թե ինչպես է թխվում հայտնի հայկական հացը՝ լավաշը։
Ի՞նչ է ներառված
- Տրանսպորտ
- Լավաշի թխման վարպետաց դաս
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Այս տուրը որքան ժամանակ է տևում?
Տուրի տևողությունը մոտ 5-6 ժամ է։ Սա կեսօրյա մասնավոր տուր է առանց գիշերակացի։
Տուրը որ օրերին է կազմակերպվում?
Տուրը կազմակերպվում է ըստ հարցման և հարմարեցված ամսաթվով։ Ամսաթիվը պետք է նախապես համաձայնեցնել օպերատորի հետ։
Մեկնարկի ժամը ո՞րն է:
Մեկնարկի ճշգրիտ ժամը նշված չէ։ Խնդրում ենք ճշտել օպերատորի հետ ամրագրման պահին։
Ավարտի ժամը նախապես հայտնի՞ է:
Ավարտի ճշգրիտ ժամը նշված չէ։ Քանի որ տուրը տևում է մոտ 5-6 ժամ, ավարտը կախված կլինի մեկնարկի ժամից։
Ի՞նչ վայրեր ենք այցելելու այս ծրագրով:
Ծրագրում ներառված են Չարենցի կամարը, Գառնիի հեթանոսական տաճարը, «Քարերի սիմֆոնիան», Գեղարդի վանական համալիրը և Գառնիում լավաշի թխման կանգառը։ Տուրը համատեղում է պատմական, բնական և մշակութային տեսարժան վայրեր։
Այս տուրը մասնավոր՞ է, թե խմբային:
Սա մասնավոր տուր է։ Ամսաթիվն ընտրվում է ըստ հարցման։
Ինչ տրանսպորտով է իրականացվում տուրը?
Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։ Ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։
Տրանսպորտում Wi‑Fi կա՞:
Տրանսպորտում սովորաբար Wi-Fi չկա։ Սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։
Գիդը ինչ լեզուներով է վարում տուրը?
Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։
Գիդը տեղացի՞ մասնագետ է:
Այո, մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են։ Նրանք լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։
Մեկ մեծահասակի համար ինչքա՞ն է գինը:
Մեկ մեծահասակ տեղացի/ՀՀ քաղաքացու համար գինը 22325 AMD (հայկական դրամ) է։ Օտարերկրացիների գնի համար խնդրում ենք ճշտել օպերատորի հետ։
Երեխաների համար զեղչ կա՞ այս տուրին:
Այո, մեկօրյա տուրերի համար 0-3 տարեկան երեխաները անվճար են, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7+ տարիքի համար՝ լրիվ արժեք։
Հարցեր ունե՞ք?