Ուխտագնացություն դեպի Սբ․ Հովհաննես մատուռ

կանոնավոր

Հարթագյուղի Սբ. Հովհաննեսը դարեր շարունակ դեպի իրեն է ձգում հազարավոր ուխտավորների։ Այս՝ ուխտագնացություն տուրի ծրագրում մեր զբոսաշրջիկներին առաջարկում ենք այցելել Սուրբ Հովհաննես մատուռ, Ապարանի սբ. Խաչ և Տառերի պուրակ։ Միջին բարդության...

08:00 – 19:00 · Ամբողջ օր Հայերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Հարթագյուղի Սբ. Հովհաննեսը դարեր շարունակ դեպի իրեն է ձգում հազարավոր ուխտավորների։ Այս՝ ուխտագնացություն տուրի ծրագրում մեր զբոսաշրջիկներին առաջարկում ենք այցելել Սուրբ Հովհաննես մատուռ, Ապարանի սբ. Խաչ և Տառերի պուրակ։

Միջին բարդության քայլարշավի երկարությունն է 5,5 կմ։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց և արևապաշտպան քսուք։

Երթուղի

1 Կանգառ 1 Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի

Չորրորդ դարում հիմնադրված Ապարանի սբ. Խաչ եկեղեցին միակ կառույցն է մեզ հասած երբեմնի մեծ վանական համալիրից։ Բարեբախտաբար, կանգուն է գլխավոր Սուրբ Խաչ եկեղեցին, որի պատերը թվագրվում են 5-րդ դարով։ Հազարավոր տարիների ընթացքում եկեղեցին և իր տարածքը եղել են բազմաթիվ պատմական իրադարձությունների էպիկնետրոն։ Այստեղ ծավալվել են պատերազմներ, եղել են երկրաշարժներ և իհարկե լուսավոր ժամանակներ։ 1877 թվականին տաճարի ծածկը վերականգնվել է, իսկ 1959 թվականին՝ պահեստից կրկին վերածվել եկեղեցու։

Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի
2 Կանգառ 2 Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ

Ուղևորվում ենք Հարթագյուղ, որտեղից սկսում ենք ուխտագնացությունն ու վերելքը Սրբի լեռան գագաթ։ Մոտավոր 1 ու կեսից 2 ժամ տևող քայլարշավւց հետո հասնում ենք Սուրբ Հովհաննես մատուռ, որում, ըստ ավանդության, ամփոփված է 13-րդ դարում այստեղ բերված Հովհաննես Մկրտչի մասունքը։ Սովետական տարիներին երեք անգամ պայթեցված և ապա նորից վերականգնված մատուռը վերջին անգամ վերանորոգվել է 1958 թվականին։ 2005 թվականից ի վեր մատուռի շուրջբոլոը տեղադրվում են խաչքարեր՝ ի նշան ուխտի ի կատար ածման։ Մեծ մասսայականություն վայելող այս ուղղությունը տարեցտարի ավելի շատ ուխտավորների ու այցելուների է կանչում իր մոտ։

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ
3 Կանգառ 3 Տառերի պուրակ

Տուրի վերջին կանգառը Տառերի պուրակն է։ Չէ որ, աշխարհում կան ոչ ավել, քան 70 այբուբեններ, որոնցից մեկը հայկականն է։ Ստեղծվելով 405 թվականին` շուրջ 1600 տարի հայոց տառերն ու հայ ժողովուրդը անբաժան են։ Լինելով սեփական գիր ունեցող ժողովուրդ, հայերն իրենց պատմության ընթացքում ստեղծել և տարածել են հազարավոր ձեռագրեր, գրքեր, մատյաններ։ Եվ ահա, 2005 թվականին նշելով գրերի ստեղծման 1600-ամյակը, կառուցվեց Տառերի պուրակը։ 38 տառերը քանդակների տեսքով, կանգնած են փոքրիկ դաշտի վրա, Արագած լեռան լանջին, իսկ տառերի ետևում հայ ժողովրդի մշակույթի առավել հայտնի գործիչներն են՝ Մեսրոպ Մաշտոցն ու Գրիգոր Լուսավորիչը։

Տառերի պուրակ Տառերի պուրակ Տառերի պուրակ

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր

Ներառված չէ

  • Սնունդ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 08:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս ուխտագնացությունը որ օրերին է իրականացվում?

Տուրն իրականացվում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Սա մեկօրյա խմբային տուր է։

Տուրը քանի՞սին է սկսվում և ավարտվում?

Մեկնարկը՝ 08:00, ավարտը՝ 19:00։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։

Սա մեկօրյա՞ տուր է, թե գիշերակաց կա?

Սա մեկօրյա տուր է և գիշերակաց չի նախատեսվում։ Օրվա ընթացքում այցելում եք նշված կանգառները և վերադառնում նույն օրը։

Տուրի ընթացքում որ վայրերն ենք այցելելու?

Երթուղին ներառում է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին, Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռը և Հայկական այբուբենի հուշարձանը։ Կանգառները կատարվում են հենց այս հերթականությամբ։

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ հասնելու համար քայլարշա՞վ կա?

Այո, նախատեսված է միջին բարդության 5.5 կմ քայլարշավ։ Խորհուրդ է տրվում հագնել սպորտային կոշիկ և հարմարավետ հագուստ։

Ինչ վերցնեմ ինձ հետ այս տուրի համար?

Խորհուրդ է տրվում վերցնել գլխարկ, արևային ակնոց և արևապաշտպան քսուք։ Քանի որ քայլարշավը միջին բարդության է, հարմարավետ հագուստն ու սպորտային կոշիկը կարևոր են։

Տուրն ինչ տրանսպորտով է իրականացվում?

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։ Տրանսպորտի տեսակը որոշվում է ըստ խմբի մեծության։

Տրանսպորտում տեղերը նախապես ամրագրվո՞ւմ են?

Ոչ, տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում։ Խորհուրդ ենք տալիս մոտենալ մի փոքր շուտ, որպեսզի ընտրեք ձեր նախընտրած տեղը։

Տրանսպորտում Wi‑Fi կա՞?

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։ Եթե կապը կարևոր է, ավելի լավ է հույս դնել ձեր բջջային ինտերնետի վրա։

Ձմռանը տրանսպորտը ջեռուցվո՞ւմ է?

Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Այդ պատճառով ուղևորությունը հարմարավետ է նաև ցուրտ օրերին։

Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում?

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Գիդը տեղացի՞ է և ճանաչո՞ւմ է այս վայրերը լավ?

Այո, մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։ Նրանք ուղեկցում են խմբին ամբողջ երթուղու ընթացքում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի 2Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ 3Տառերի պուրակ