Ջրաշուշանների լիճ և Դորբանտավանք

հատուկ

Ջրաշուշանների լիճ և Դորբանտավանք խմբային տուր Երևանից դեպի Լոռի․ մոտ 5 կմ քայլարշավ, բնություն ու բացահայտումներ՝ սկսած 8000 դրամից։

08:00 – 20:00 · Ամբողջ օր Հայերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Ժամանա՜կն է բացահայտումների: Այս անգամ ուղևորվելու ենք չքնաղ Լոռի:

Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 5 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ, ջուր, անձրևանոց, արևապաշտպան գլխարկ և ակնոց:

Երթուղի

1 Կանգառ 1 Ջրաշուշանների լիճ

Մեր առաջին կանգառը լինելու է Ուրասար գյուղը, որտեղից քայլարշավով կհասնենք Ջրաշուշանների լիճ, ուր կարող ենք վայեյել զարմանահրաշ բնության գեղեցկությունը:

2 Կանգառ 2 Դորբանտավանք

Այնուհետև կայցելենք գողտրիկ Դորբանտավանք, որը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի ու արժեքավոր հուշարձաններից է:

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 08:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը որքա՞ն է տևում և նույն օրը վերադառնո՞ւմ ենք։

Տուրը մեկօրյա է՝ առանց գիշերակացի։ Մեկնարկը 08:00-ին է, ավարտը՝ 20:00-ին։

Այս տուրն ամեն շաբաթ կա՞, թե միայն պատվերով է կազմակերպվում։

Այս տուրը կազմակերպվում է ըստ պահանջի կամ անհատական ընտրված ամսաթվով։ Ամսաթվի համար պետք է կապ հաստատել օպերատորի հետ։

Քանի՞սին պետք է տեղում լինեմ։

Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։ Քանի որ մեկնարկը 08:00-ին է, խորհուրդ է տրվում լինել տեղում 07:45-ին։

Եթե ուշանամ, կսպասե՞ք ինձ։

Ուշանալու դեպքում ընկերությունը չի պարտավորվում սպասել։ Հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին սեփական միջոցներով։

Ինչ տրանսպորտով է իրականացվում այս ուղևորությունը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Տրանսպորտում տեղերը նախապես ամրագրվո՞ւմ են։

Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում։ Խորհուրդ ենք տալիս մոտենալ մի փոքր շուտ, որպեսզի ընտրեք ձեր տեղը։

Ավտոբուսում Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Գիդը ի՞նչ լեզուներով է վարում տուրը։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Ձեր գիդերը տեղացի՞ են, թե պարզապես ուղեկցողներ են։

Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 8 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Փոքր երեխայով կարող ենք միանալ, և կա՞ զեղչ։

Մեկօրյա տուրերի համար 0-3 տարեկան երեխաները անվճար են, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7+ տարեկանների համար՝ լրիվ արժեք։

Եթե 5 հոգով գանք, խմբային զեղչ կլինի՞։

Այո, 5+ հոգանոց խմբերի համար մեկօրյա տուրերի դեպքում գործում է 500 դրամ զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։

Սպասարկված զբոսաշրջիկներ 4+

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Ջրաշուշանների լիճ 2Դորբանտավանք