Գլաձորի համալսարանի հետքերով
Բացահայտե՛ք Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը՝ անցնելով միջնադարյան Հայաստանի կարևոր կրթական կենտրոններից մեկի՝ Գլաձորի համալսարանի հետքերով։ Ուղևորության ընթացքում կայցելենք Եղեգնաձորի թանգարան, որտեղ կծանոթանանք տարածաշրջանի պա...
Սկիզբ | Ավարտ: 08:00 | 18:30
Տևողություն:ամբողջ օր
Տուրի տեսակ :հատուկ
Խմբի քանակը:12+
Լեզու :Հայերեն
Սկիզբ | Վերջնակետ: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia | 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia
Բացահայտե՛ք Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը՝ անցնելով միջնադարյան Հայաստանի կարևոր կրթական կենտրոններից մեկի՝ Գլաձորի համալսարանի հետքերով։
Ուղևորության ընթացքում կայցելենք Եղեգնաձորի թանգարան, որտեղ կծանոթանանք տարածաշրջանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը, ապա կուղևորվենք դեպի Վերնաշենի Սուրբ Հակոբ եկեղեցի և Թանահատի վանք՝ վայրեր, որոնք կապված են Գլաձորի միջնադարյան կրթական կենտրոնի պատմության հետ։
Օրվա մշակութային մասը կամբողջացնենք Արենիի գինու գործարանում, որտեղ հնարավորություն կունենանք ծանոթանալու հայկական գինեգործության ավանդույթներին և Վայոց ձորի գինու մշակույթին։
Այս տուրը համադրում է պատմությունը, ճարտարապետությունը, կրթական ժառանգությունն ու տարածաշրջանի գինեգործական ավանդույթները՝ ներկայացնելով Վայոց ձորը նոր տեսանկյունից։