Վերելք Մեծ Փարախադեմ

հատուկ

Վերելք Մեծ Փարախադեմ Երևանից՝ սկսնակների համար։ 13 կմ քայլարշավ, Արարատի տեսարան գագաթից, խմբային տուր՝ սկսած 6500 դրամից։

08:00 – 18:00 · Ամբողջ օր Հայերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Նոր քայլարշավ սկսնակների համար: Արի՛ վայելելու Արարատի գեղեցիկ տեսարանը Փարախադեմ լեռան գագաթից։

Քայլարշավի ընդհանուր երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մետր, լեռան բարձրությունը՝ 1949 մետր։

Երթուղի

1 Կանգառ 1 Փարախադեմ

Կայցելենք Տիգրանաշեն գյուղ, որտեղից էլ հենց կսկսենք քայլարշավը դեպի Մեծ Փարախադեմ։ Կուղևորվենք Շաղափի ու Արածո գետերի միջակայքում տեղ գտած Մեծ Փարախադեմ լեռ, որն առանձնանում է իր վեհաշուք ժայռերով և սելավաբեր ձորակներով։ Տպավորություններով լի ետ կվերադառնանք կրկին Տիգրանաշեն գյուղ, որտեղ էլ կամփոփենք հիշարժան օրը։

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 08:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս արշավը ե՞րբ է սկսվում և ե՞րբ է ավարտվում։

Արշավը սկսվում է 08:00-ին և ավարտվում՝ 18:00-ին։ Սա մեկօրյա տուր է առանց գիշերակացի։

Այս տուրը կոնկրետ օրե՞ր ունի, թե կարելի է պատվիրել ըստ ցանկալի ամսաթվի։

Այս տուրն իրականացվում է ըստ պահանջի կամ անհատական ընտրված ամսաթվով։ Մանրամասների համար դիմեք օպերատորին։

Քանի՞ ժամ շուտ պետք է ներկայանալ մեկնարկի վայր։

Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։ Տրանսպորտում տեղերը նախապես չեն ամրագրվում, այնպես որ լավ է գալ մի փոքր շուտ։

Եթե ուշանամ, կսպասե՞ք ինձ։

Ուշանալու դեպքում ընկերությունը չի պարտավորվում սպասել։ Հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին սեփական միջոցներով։

Ինչպիսի՞ տրանսպորտով է իրականացվում այս տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Տրանսպորտում Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Ձմռանը մեքենան տաքացվո՞ւմ է։

Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։

Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Գիդը տեղացի՞ է և ճանաչո՞ւմ է երթուղին։

Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 6 500 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Երեխաների համար զեղչ կա՞ այս մեկօրյա տուրի դեպքում։

Այո, մեկօրյա տուրերի համար 0-3 տարեկանն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7+ տարեկանների համար՝ լրիվ արժեք։

Եթե 5 հոգով գանք, խմբային զեղչ կտա՞ք։

Այո, 5+ հոգանոց խմբերի համար մեկօրյա տուրերի դեպքում գործում է 500 դրամ զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։

Սպասարկված զբոսաշրջիկներ 1+

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Փարախադեմ