«Ֆեստիվառ 2026» | Թալին
Միացե՛ք «Ֆեստիվառ 2026» տուրին դեպի Թալին։ Բացահայտեք Դաշտադեմի ամրոցն ու Սուրբ Կաթողիկե եկեղեցին, ապա վայելեք տոնական համերգային ծրագիր Թալինի կենտրոնում։
Տուրի մասին
Հրավիրում ենք միանալու մեր մեկօրյա տուրին, որը համատեղում է Արագածոտնի մշակութային ժառանգության բացահայտումն ու «Ֆեստիվառ» երաժշտական տոնախմբությունը։
Օրվա առաջին կեսին կայցելենք Դաշտադեմի ամրոց, որը Հայաստանի ամենատպավորիչ ու լավ պահպանված միջնադարյան համալիրներից է, այնուհետև կծանոթանանք 7-րդ դարի հոյակերտ Սուրբ Կաթողիկե տաճարի պատմությանը։
Օրվա երկրորդ հատվածում կգտնվենք Թալինի կենտրոնում, որտեղ կմեկնարկի տոնական համերգային ծրագիրը։ Բեմում սիրված ազգային ու ժամանակակից կատարումներով հանդես կգան Սևակ Ամրոյանը, Սոնա Ռուբինյանը և Գուրգեն Դաբաղյանը և այլոք։
Սա հիանալի հնարավորություն է մեկ օրում բացահայտելու Թալինի պատմական կողմը և դառնալու «Ֆեստիվառ»-ի տոնական ու աշխույժ մթնոլորտի մասնակիցը։
Երթուղի
1 Կանգառ 1 Դաշտադեմի ամրոց
2 Կանգառ 2 Սուրբ Կաթողիկե եկեղեցի
3 Կանգառ 3 Համերգային ծրագիր
Ի՞նչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Սնունդ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?