Եռօրյա տուր դեպի Արևմտյան Հայաստան | Անի, Մուշ, Կարս, Վան

հատուկ

Եռօրյա խմբային տուր Երևանից դեպի Արևմտյան Հայաստան՝ Անի, Կարս, Մուշ և Չըլդըր լիճ։ Պատմական ու հոգևոր ժառանգության բացահայտում։

01:00 – 00:00 · 3 օր Հայերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Միացի՜ր մեր երկար սպասված տուրին դեպի Արևմտյան Հայաստան, որը կտանի մեզ դեպի հայ ժողովրդի հոգևոր և պատմական ակունքները։

Միասին կբացահայտենք Անի, Մուշ, Կարս և Վան քաղաքները, որոնք լի են հայկական շնչով և հիշողությամբ։ Այս ճամփորդության ընթացքում ոչ միայն կտեսնենք մեր նախնիների թողած ժառանգությունը, այլև կկարողանանք ուսումնասիրել անցյալի մեր պատմական կորուստներն ու ձեռքբերումները:

Երթուղի

օր 1

1 Կանգառ 1 Արդահան | սահմանային անցակետ

Դեպի Ախալքալաք-Արդահան անցակետ կուղևորվենք Բավրայով։ Հայ վարորդի ուղեկցությամբ կհասնենք Ախալքալաք, որից հետո ուղևորությունը կշարունակենք քրդական մեքենայով՝ քուրդ վարորդի հետ։

2 Կանգառ 2 Ծովակն Հյուսիսո լիճ (Չըլդըր)

Ծովակ Հյուսիսո լիճը, որը հայտնի է իր քաղցրահամ ջրով, սահմանային անցակետից հետո մեր առաջին կանգառը կլինի Արևմտյան Հայաստանի տարածքում: Առավոտյան նախաճաշը կկազմակերպենք լճի շրջակայքում. խորհուրդ է տրվում նախօրոք նախաճաշի համար վերցնել անհրաժեշտ քանակությամբ սնունդ և ջուր։

3 Կանգառ 3 Անի

Մոտ 3 ժամ ոտքով շրջայցի ընթացքում կտեսնենք Անիի մայր տաճարը, Սուրբ Փրկիչ եկեղեցին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարը, Սուրբ Առաքելոց եկեղեցին, Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին, Տիգրան Հոնենց եկեղեցին և Անիի պարիսպները:

4 Կանգառ 4 Կարս

Կարսում շրջայցի ժամանակ կտեսնենք Կարսի բերդը, Առաքելոց վանքը, Վարդանի կամուրջը, կլինենք այն վայրում, որտեղ նախկինում եղել է մեծանուն բանաստեղծ Չարենցի հայրական տունը (այժմ՝ ավերված), կուսումնասիրենք քաղաքի հին հայկական թաղամասը:

5 Կանգառ 5 Հովվի կամուրջ

Կամուրջը կառուցված է Արաքս և Մուրց գետերի միախառնման վայրում։ Այն գտնվում է Էրզրում-Մուշ ճանապարհի հարևանությամբ։ Ներկայումս չի գործում:

6 Կանգառ 6 Մուշ

Առաջին օրը կեզրափակենք Մուշ քաղաքում, որտեղ էլ կկազմակերպվի գիշերակացը:

օր 2

7 Կանգառ 1 Մուշ

Առավոտյան նախաճաշից հետո կբացահայտենք Մուշ քաղաքի հայկական հետքերը, հեռվից կտեսնենք հին հայկական թաղամասը, Գևորգ Չաուշի գերեզմանը, Սբ. Մարինե ավերակ եկեղեցին:

8 Կանգառ 2 Սուլուխի կամուրջ

Մուշ-Խնուս ճանապարհին՝ Արածանի գետի վրա վեր խոյացող Սուլուխի կամուրջի մոտ է զոհվել հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի, ՀՅԴ անդամ Գևորգ Չաուշը:

9 Կանգառ 3 Աղթամար կղզի

Աղթամար կղզին բնակելի է եղել հնագույն ժամանակներից, իսկ նրա հյուսիսարևելյան հատվածում միչև այժմ պահպանված են կիկլոպյան պարսպապատի հետքեր։ Կղզու տարածքում է գտնվում նաև հայկական եզակի ճարտարապետական կոթողներից մեկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին։

10 Կանգառ 4 Նավարկություն Վանա լճում

Լիճն առաջացել է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտահոսած լավաներով ջրի արգելափակաման արդյունքում։ Լճում կունենաք նավարկություն, այնուհետև կկազմակերպվի ճաշ, որի ընթացքում կհամտեսենք հայտնի Վանա տառեխ:

11 Կանգառ 5 Վան

Երկրորդ օրը կեզրափակենք Վան քաղաքում, որտեղ էլ կկազմակերպվի գիշերակացը:

օր 3

12 Կանգառ 1 Վանի բերդ

Վանի բերդը հանդիասացել է Ք․ա․ 9-7-րդ դարում կառուցված ուրարտական թագավորության մայարաքաղաքի՝ Տուշպայի պաշտապանական ամրոցը։ Բերդ բարձրանալը ենթադրում է բարձունքի հաղթահարում (մոտ կես ժամ)։ Այստեղ կտեսնենք ուրարտական արքաների դամբարանը, ինչպես նաև Վանի հին քաղաքամեջը։

13 Կանգառ 2 Վանա կատուների բուծարան

Էնդեմիկ կատուներին կարելի է տեսնել ապակիներից այն կողմ, եթե ցանկություն կա սիրելու կամ կերակրելո, ապա պետք է սիմվոլիկ մուտքավճար տալ կամ կեր գնել տեղում կատուների համար և ներս մտնելու թուլտվություն ստանալ։

14 Կանգառ 3 Մհերի դուռ

Աշխարհի անարդարություններից դժգոհ այստեղ է հանգրվանել «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։

15 Կանգառ 4 Թոնդրակ լեռ

Թոնդրակ լեռը հանդիսանալով գործող հրաբուխ կոնաձև և գոգավոր խառնարանով, յուրատիպ անջրպետ է հանդիասանում Արածանի, Եփրատ ու Արաքս գետերի համար։

16 Կանգառ 5 Բերկրիի ջրվեժ

Համանուն գետի վրա գտնվող Բերկրիի ջրվեժն ունի մոտ 15 մետր բարձրություն:

17 Կանգառ 6 Բայազետ

Մեր ճանապարհորդության ընթացքում կունենանք կարճ կանգառ Բայազետ քաղաքի ճանապարհին՝ Բիբլիական լեռան՝ Արարատի տեսարանով հիանալու համար:

18 Կանգառ 7 Արաքս գետ

Արաքս գետը հայկական լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը։ Գետի երկարությունը 1072 մետր է:

19 Կանգառ 8 Վերադարձ Երևան

Ինչ է ներառված

  • Երկկողմանի ուղևորափոխադրում
  • Գիշերակաց 2/3* հյուրանոցներում
  • Սնունդ (x2)
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Նավարկության վճար
  • Վան բերդի մուտքավճարը
  • Մուտքավճարները՝ Անի քաղաքի համար՝ 8 եվրո, Աղթամար կղզու համար՝ 12 եվրո:
  • Շշալցված ջուր
  • Վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար - 17 000 դրամ, ԱՄՆ քաղաքացիների համար - 110 USD։
  • Ընթրիքները և 1-ին օրվա նախաճաշը:

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Սկիզբ: 01:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Արդահան | սահմանային անցակետ 2Ծովակն Հյուսիսո լիճ (Չըլդըր) 3Անի 4Կարս 5Հովվի կամուրջ 6Մուշ 7Սուլուխի կամուրջ 8Աղթամար կղզի