«Ավելորդը» Գյումրիում, Ներկայացում-տուր

Գյումրի

Մեկօրյա խմբակային տուր Երևանից դեպի Գյումրի․ քաղաքային շրջայց և Դ. Դեմիրճյանի «Ավելորդը» ներկայացման դիտում մշակութային մթնոլորտում։

09:00 – 19:30 · Ամբողջ օր Հայերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Մեկօրյա տուրի շրջանակներում առաջարկում ենք բացահայտել մշակութային մայրաքաղաք Գյումրին և դիտել Դ. Դեմիրճյանի «Ավելորդը ներկայացումը։

Երթուղի

1 Կանգառ 1 Քաղաքային տուր Գյումրիում

Տուրի շրջանակներում կտեսնենք Գյումրու հայտնի եկեղեցիները՝ Յոթ Վերքը, Սբ. Նշանը և Սբ. Ամենափրկիչը, որոնք հանդիսանում են քաղաքի հոգևոր և մշակութային կենտրոններ: Այս հիասքանչ եկեղեցիները իրենց յուրահատուկ ճարտարապետությամբ ներկայացնում են Հայաստանի հոգևոր ժառանգությունը և պատմական անցյալը:

2 Կանգառ 2 Մտորումների թատրոն, «Ավելորդը» ներկայացում

Մեր շրջայցի ժամանակ կլինենք «Մտորումների թատրոն»-ում, որտեղ կդիտենք Դ. Դեմիրճյանի «Ավելորդը»: Ներկայացում ՝ ստեղծված Դեմիրճյանի համանուն պատմվածքի հիման վրա, խմբագրված և հարմարեցված ժամանակակից ընկալմանը. գործողությունները կատարվում են 1918-1920 թվականներին Գյումրիում, երբ քաղաքը գտնվում էր թուրքական հարձակման վտանգի տակ: Ներկայացման հերոսները՝ գյումրեցիները, ցույց են տալիս՝ ինչպես են պատմական դասերը հաճախ մնում չհասկացված, և ինչպես են մարդիկ հեռացել իրենց արմատներից ու կրոնից:

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Ներկայացման տոմս

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Գյումրի
Մեկնման ժամ: 09:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը ե՞րբ է անցկացվում։

Տուրը կազմակերպվում է ըստ պահանջի՝ հարմարեցված ամսաթվով։ Ամսաթվի համար պետք է կապ հաստատեք օպերատորի հետ։

Քանի՞սին է մեկնարկը և ե՞րբ ենք վերադառնում։

Մեկնարկը 09:00-ին է, ավարտը՝ 19:30-ին։ Սա մեկօրյա տուր է առանց գիշերակացի։

Քանի՞ ժամ է տևում այս շրջագայությունը։

Տևողությունը 1 օր է։ Գիշերակաց նախատեսված չէ։

Քանի՞ րոպե շուտ պետք է ներկայանալ մեկնարկին։

Անհրաժեշտ է ներկայանալ մեկնարկի ժամից 15 րոպե առաջ։ Խորհուրդ ենք տալիս չուշանալ։

Եթե ուշանամ, կսպասե՞ք ինձ։

Ուշանալու դեպքում ընկերությունը չի պարտավորվում սպասել։ Հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին սեփական միջոցներով։

Ինչպիսի՞ տրանսպորտով է իրականացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Տրանսպորտում տեղերը նախապես ամրագրվո՞ւմ են։

Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում, խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։

Տրանսպորտում Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Ձմռանը տրանսպորտը տաքացվո՞ւմ է։

Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։

Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Ձեր գիդերը տեղացի՞ են։

Այո, մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 7 500 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Քաղաքային տուր Գյումրիում 2Մտորումների թատրոն, «Ավելորդը» ներկայացում

Հանրաճանաչ ուղղություններ