Բացահայտիր Սյունիքը. Երկօրյա տուր դեպի Գորիս, Սիսիան

Տաթև, Արենի, Խնձորեսկ

Երկօրյա այս տուրը հնարավորություն է մեկ երթուղով բացահայտելու Սյունիքի պատմությունը, գրական ժառանգությունն ու բնությունը։ Ճանապարհորդությունը սկսվում է Սյունիքի դարպասներից, ապա ընդգրկում միջնադարյան Որոտնավանքը, Որոտնաբերդի տեսարանը, Մե...

08:00 – 21:00 · 2 օր Հայերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Երկօրյա այս տուրը հնարավորություն է մեկ երթուղով բացահայտելու Սյունիքի պատմությունը, գրական ժառանգությունն ու բնությունը։

Ճանապարհորդությունը սկսվում է Սյունիքի դարպասներից, ապա ընդգրկում միջնադարյան Որոտնավանքը, Որոտնաբերդի տեսարանը, Մելիք Թանգու կամուրջն ու Լոր գյուղում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանը։ Առաջին օրվա հիմնական կանգառը Տաթևի վանքն է՝ Որոտանի կիրճի տպավորիչ տեսարանով, որից հետո ուղևորվում ենք Գորիս՝ գիշերակացի։ Երկրորդ օրը նախատեսված է քաղաքային շրջայց Գորիսում, այց Ակսել Բակունցի տուն-թանգարան, ապա՝ Սիսիանի Սյունի վանք և Շաքիի ջրվեժ, ինչը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել տարածաշրջանի մշակույթի, ճարտարապետության և բնության մասին։

Երթուղի

Օր 1

1 Կանգառ 1 Սյունիքի դարպասներ
2 Կանգառ 2 Որոտնավանք
3 Կանգառ 3 Որոտնաբերդ (Տեսարան)
4 Կանգառ 4 Մելիք Թանգու կամուրջ
5 Կանգառ 5 Լոր գյուղ` Համո Սահյանի տուն-թանգարան
6 Կանգառ 6 Տաթևի վանք

Օր 2

7 Կանգառ 1 Շրջայց Գորիսում
8 Կանգառ 2 Ակսել Բակունցի տուն թանգարան
9 Կանգառ 3 Սյունի Վանք
10 Կանգառ 4 Շաքիի ջրվեժ

Ի՞նչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Գիշերակաց
  • Նախաճաշ
  • Շշալցված ջուր
  • Տաթևեր ճոպանուղի (միակողմանի տոմս) - 6500 դր
  • Տաթևեր ճոպանուղի (երկկողմանի տոմս) - 9000 դր
  • Սնունդ
  • Ա. Բակունցի տուն-թանգարանի մուտքավճար՝ 1000 դրամ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 08:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը քանի՞ օր է տևում, գիշերակաց կա՞։

Տուրը 2-օրյա է և ներառում է գիշերակաց։ Մեկնարկը 07:00-ին է, ավարտը՝ 21:00-ին։

Տուրը ամեն շաբաթ լինու՞մ է, թե միայն պատվերով է կազմակերպվում։

Այս տուրը կազմակերպվում է ըստ պահանջի՝ անհատական ընտրված ամսաթվով։ Ամսաթվի համար պետք է դիմել օպերատորին։

Քանի՞սին պետք է ներկայանամ մեկնարկից առաջ։

Անհրաժեշտ է ներկայանալ մեկնարկի ժամից 15 րոպե առաջ։ Քանի որ մեկնարկը 07:00-ին է, խորհուրդ է տրվում լինել տեղում 06:45-ին։

Ինչո՞վ ենք գնալու՝ ավտոբու՞ս, թե միկրոավտոբու՞ս։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։ Տրանսպորտի տեսակը նախապես ֆիքսված չէ։

Տրանսպորտում տեղերը նախապես ամրագրվու՞մ են։

Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում, խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։ Դա կօգնի ընտրել ձեզ հարմար տեղը։

Ձմռանը մեքենան տաքացվու՞մ է։

Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։

Ճանապարհին Wi‑Fi լինու՞մ է։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Գիդը ինչ լեզուներով է վարում այս տուրը։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Գիդերը տեղակա՞ն են, թե պարզապես ուղեկցող։

Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Մեկ մեծահասակի համար այս տուրի արժեքը ինչքա՞ն է։

Մեկ մեծահասակ տեղացու / ՀՀ քաղաքացու համար արժեքը 27000 AMD (հայկական դրամ) է։ Օտարերկրացիների գինը նշված չէ, դրա համար պետք է ճշտել օպերատորի հետ։

Եթե երեխայով գանք, ի՞նչ զեղչեր կան այս գիշերակացով տուրի համար։

Գիշերակացով տուրերի համար գործում է այս պայմանը՝ 0-3 տարեկան անվճար (առանց տեղ), 3-5 տարեկան 5000 դրամ զեղչ յուրաքանչյուր գիշերվա համար, 5+ տարեկան լրիվ արժեք։

Եթե 5 հոգով գանք, խմբային զեղչ կա՞։

Այո, 5+ հոգանոց խմբերի համար 1000 դրամ զեղչ կա յուրաքանչյուր մասնակցի համար, քանի որ սա գիշերակացով տուր է։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Սյունիքի դարպասներ 2Որոտնավանք 3Որոտնաբերդ (Տեսարան) 4Մելիք Թանգու կամուրջ 5Լոր գյուղ` Համո Սահյանի տուն-թանգարան 6Տաթևի վանք 7Շրջայց Գորիսում 8Ակսել Բակունցի տուն թանգարան

Հանրաճանաչ ուղղություններ