Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Բլոգ
Վանաձորը երկրի երրորդ ամենամեծ քաղաքն է՝ մայրաքաղաք Երևանից և «մշակութային մայրաքաղաք» Գյումրիից հետո: Մինչև 1935 թվականը քաղաքը կրում էր Ղարաքիլիսա անունը, իսկ սովետական տարիներին այն կոչվում էր Կիրովական: Վանաձորը Լոռվա մարզի կենտրոնն է, որի միջով անցնում են դեպի Հայաստանի հյուսիսային հատված տանող գրեթե բոլոր երթուղիները: Եկեք միասին դիտարկենք, թե որ 10 տեսարժան վայրերը պետք է տեսնել Վանաձոր կատարած այցի ընթացքում:

Այս տեսարժան վայրի հետ է կապված քաղաքի առաջին անվանումը: 13-րդ դարում այստեղ կառուցվել էր մի եկեղեցի, որը ամբողջովին սև քարից էր: Թյուրքական ցեղերը անվանեցին բնակավայրը «Ղարաքիլիսա», ինչը նշանակում է «սև եկեղեցի»: Հին եկեղեցու շենքը կանգուն էր մինչև 1826 թվականը. այն ավերվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով: Որոշ ժամանակ անց նույն տեղում կառուցվեց նոր եկեղեցի՝ստանալով «Սուրբ Աստվածածին» անվանումը:

Խորհրդային տարիներին քաղաքի կենտրոնական հրապարակը (ինչպես նաև հենց քաղաքը) կոչվեց Կիրովի անունով: Այսօր, ի պատիվ հայ հերոսական էպոսի, այն կոչվում է Հայկի հրապարակ: Հրապարակի շենքերը կառուցվել են 1950-ական թվականներին: Շենքերը, դրանց արտաքին տեսքն ու զարդարանքը պահպանում են հայկական ավանդական ճարտարապետության առանձնահատուկ ոճը:

Այս հոյակապ եկեղեցին համեմատաբար նոր տեսարժան վայրերից մեկն է: Եկեղեցին կառուցվել է 2005 թվականին: Այն զարդարված է բազմաթիվ որմնանկարներով: Այստեղ կարող եք տեսնել նաև հայկական եկեղեցու պատմությունն ու քրիստոնեության ձևավորումը ներկայացնող նկարներ և պատկերներ:

Սա թանգարան է, ցուցասրահ և գանձարան, որտեղ պահվում են ավելի քան 34 հազար արժեքավոր ցուցանմուշ: Այստեղ Դուք կարող եք տեսնել հին հագուստներ, ճաշատեսակներ, զարդեր, ինչպես նաև ծիսական արարողությունների ժամանակ օգտագործվող առարկաներ և գործիքներ: Թանգարանի այցելությունըը կօգնի ավելի լավ հասկանալ և «Ձեր իսկ աչքերով տեսնել» տարածաշրջանի պատմությունը:
Վանաձորի պատկերասրահը հիմնադրվել է անցյալ դարի 70-ական թվականներին: Ժամանակին այն պետական պատկերասրահի մասնաճյուղ էր, սակայն շուտով այն վերածվեց լիարժեք անկախ թանգարանի: Այսօր Վանաձորի պատկերասրահում ցուցադրվում են ավելի քան երկու հազար ցուցանմուշ, որոնց թվում են նկարներ և քանդակներ:

Սուրբ Աստվածածնի ծնունդ անունը կրող եկեղեցին Ռուսական ուղղափառ եկեղեցի է: Եկեղեցու շենքը, որն ունի կլորավուն գմբեթ, կառուցված է ոչ այնքան սովորական բյուզանդական ոճով: Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում:

Կամակատար մատուռը փոքրիկ հին շինություն է, որը գտնվում է Վանաձորի մերձակայքում: Կրոնական նպատակ ունեցող շենքը պատկանում է միջնադարյան ժամանակաշրջանի պատմական հուշարձաններին:

Վանաձորից ոչ հեռու Լոռվա մարզի հայտնի տեսարժան վայրերից են երկու հնագույն վանքերը՝ Հաղպատն ու Սանահինը: Ըստ ավանդազրույցի, Սանահին վանքը միահամուռ ուժերով սկսեցին կառուցել հայր և որդ՝ երկու հիանալի ճարտարապետներ: Սակայն վիճաբանությունից հետո որդին որոշեց կառուցել իր վանական համալիրը: Սանահինը հայտնի է իր գեղեցիկ «ժանյակազարդ» խաչքարերով, որոնց նախշազարդը երբեք չի կրկնվում:

Ավանդազրույցի շարունակությունը պատմում է, որ երիտասարդ ճարտարապետին հաջողվում է կառուցել հոյակապ վանք և տպավորել իր հորը: Տեսնելով իր ժառանգի ձեռքի աշխատանքը՝ տարեց ճարտարապետը հիացմունքով բացականչեց «Ախ, պատ»: Այդ պատճառով վանական համալիրը ստացավ Հաղպատ անվանումը:
Սանահին վանքի մոտակայքում գտնվում է մի հին քարե կամուրջ: Կամուրջը կառուցել է կայսրուհի Վանենի Զաքարյանը՝ ի հիշատակ իր հանգուցյալ ամուսնու: Կամրջի երկարությունը մոտ 60 մետր է, բարձրությունը գետից` 12,5 մ: Չնայած այն հանգամանքին, որ կամուրջը մոտ մեկ հազարամյակից ավել կանգուն է, կատարյալ պահպանվել է ոչ միայն շարվածքը, այլև կամրջի երեսպատումը, ինչպես նաև քարե զարդանախշերը՝ վայրի կատուների տեսքով: Հնագույն կամուրջը դեռ գործում է. այստեղից բացվում է վանքի և շրջակայքի հիանալի տեսարան:
Ամրագրեք ներգնա տուր փաթեթներ և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:
Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Blog
7 ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջանը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա», Տավուշի մարզի անտառաշատ գոհարն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով ու գեղեցիկ բնությամբ։ Անկախ նրանից՝ դուք սիրում եք արշավն...
Blog
Էկոտուրիզմը Հայաստանում | 10 լավագույն վայրեր այցելության համար
Ի՞նչ է էկոտուրիզմը Էկոտուրիզմը բնության պահպանությունը և տեղական համայնքների զարգացման խթանումը միավորող ճամփորդական ձև է: Այն խրախուսում է մաքուր և պատասխանատու զբոսաշրջություն...