Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Երազու՞մ եք ծովում հանգստի մասին: Ոզու՞մ եք մեկ շաբաթ անցկացնել լողափին՝ հեռու հոգսերից ու քաղաքային կյանքից: Այդ դեպքում առանց վարանելու ընտրեք տուր դեպի Քոբուլեթի, որտեղ դուք կարող եք հանգստանալ ամենամատչելի գներով՝ միաժամանակ հետևելով ձեր առողջությանը:

Վրաստանը արժանիորեն հռչակված է իր ծովային հանգստավայրերով, որոնց թվում հատուկ տեղ են գրավում Աջարիայի քաղաքներն ու ավանները: Տեղային կլիման իզուր չէ, որ համարվում է բուժիչ: Բարենպաստ ազդեցությունը հանգստի վրա Աջարիայի ծովափնյա շրջաններում լայնորեն հայտնի է դեռևս Խորհրդային Միության տարիներից: Քոբուլեթին հարմարավետ, կանաչ քաղաք է, որը տեղակայված է ծովի ափին և մարզկենտրոն Բաթումիից գտնվում է 30կմ հեռավորության վրա: Եթե դուք փնտրում եք խաղաղ անկյուն՝ լավ հնարավորություններով լողափնյա կամ ընտանեկան հանգստի համար, ապա Քոբուլեթին կդառնա հիանալի ընտրություն:
Քոբուլեթիում կլիման բավական փափուկ է, ջերմ ձմեռներով եւ տաք ամառներով: Առանձնահատուկ կողմը՝ օդի բարձր խոնավությունն է, որն, իմիջիայլոց, բավականին հեշտությամբ փոխանցվում է շնորհիվ կանաչապատ տարածքների: Ծովափից ոչ հեռու, ափի երկայնքով ձգվում է սոճիների պուրակը, որը ևս թողնում է իր բարերար ազդեցությունը: Լողափերի սեզոնը այստեղ սկսվում է մայիսի վերջին, սակայն ծովն ամբողջությամբ տաքանում է հունիսի կեսերին: Հանգստի կարելի է մեկնել մինչև աշնան կեսերը, քանի որ մինչև այդ շրջանը ջուրը բավական տաք է՝ հարմար լողանալու համար: Ամառվա ամիսներին օդի միջին ջերմաստիճանը ցերեկային ժամերին 25-27 աստիճան է, իսկ գիշերը՝ մոտ 20 աստիճան:
Քոբուլեթիի արգելոցը գտնվում է քաղաքի կենտրոնում եւ նմանվում է մեծ անտառի: Քոբուլեթիի արգելավայրում արշավը ձեր ուղևորությունը կդարձնի ավելի բազմազան եւ թույլ կտա զգալ բնության հետ միասնություն բարձրահասակ ծառերի ստվերում: Թերեւս առավել սիրված տեսարժան վայրը (հատկապես երեխաների կարծիքով) Քոբուլեթիի ծայրամասում գտնվող Ցիցինաթելայի զվարճանքի պուրակն է: Մեկ այլ բնական տեսարժան վայրէ Մտիրալա ազգային պարկը: Այստեղ դուք կարող եք տեսնել բույսերի էնդեմիկ տեսակներ, հանդիպել բուժիչ աղբյուրների և հիանալ գեղատեսիլ ջրվեժներով:

Քոբուլեթիի տոմս գնելիս կարող եք ընտրել հանգստի օրեր հյուրանոցում, որոնց մեծ մասը գտնվում է լովափին եւ ունի լողափի սեփական տարածք: Հյուրանոցային համարների գները մի փոքր ավելի բարձր են, քան մասնավոր հատվածում. մնալը կարող է արժենալ՝ օրական 15-20 դոլար: Բոլոր ներառական տուրերը նույնպես մատչելի են: Եթե դուք հետաքրքրված եք որակյալ հանգստով առավել մատչելի գնով, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել երեք աստղանի LAZI G հյուրանոցին, որն առաջարկում է ժամանակակից կահավորված սենյակներ, որոնք ունեն օդորակման համակարգեր, անվճար Wi-Fi եւ ծովի ափին նայող բաց պատշգամբներ: LAZI G-ն գտնվում է ծովից ընդամենը 10 մետր հեռավորության վրա եւ առաջարկում է 7 եւ 10 օրյա զբոսաշրջային փաթեթներ անհամեմատ ցածր գներով:
Քոբուլեթիի մասնավոր հատվածը նույնպես լավ զարգացած է: Շատ տներ կենտրոնացած են զբոսաշրջիկների ընդունելության վրա, հատկապես շատ են հյուրանոցային տները՝ լողափի գոտում (առաջին գծի) մոտ գտնվող փողոցում: Քոբուլեթիի մասնավոր հատվածում գները նույնպես շատ են տարբերվում եւ կախված են ծովի հարեւանությամբ եւ առաջարկվող հարմարություններից: Միջին հյուրատներում բնակվելու համար օրական արժեքը 8-10 դոլար է:
Հանգստյան ընտրանքները Քոբուլեթիում շատ են, և մեր աշխատակիցները ուրախ կլինեն օգնել ձեզ գտնել հատկապես այն, ինչ ձեզ հարկավոր է: Դուք նաև կարող եք օգտվել մեր հատուկ առաջարկից` 7-օրյա տուր դեպի Քոբուլեթի, որը արժեքը մեկ անձի համար սկսվում է ընդամենը 80000 դրամից: Փաթեթը ներառում է երկկողմանի ուղևորափախդրում, հյուրանոցի ծառայություն և երկուանգամյա սնունդ հյուրանոցում՝ շվեդական սեղանի տարբերակով:
Պատվիրեք արտագնա տուր փաթեթներ ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել աշխարհը:
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...