Blog
Հայաստանի ամենահետաքրքիր քարանձավները
Հայաստանի լեռնաշխարհը հարուստ է հազարավոր քարանձավներով ու քարայրային համալիրներով, սակայն զբոսաշրջային հիմնական երթուղիներում ընդգրկված են դրանցից միայն մի քանիսը (օրինակ՝ Արեն...
Բլոգ
Վրաստանը ջերմ և արևոտ երկիր է, հպարտ և հյուրընկալ մարդկանց, մելոդիկ և սրտառուչ երգերի և հրաշալի գինու երկիր: Բացահայտեք Ձեզ համար Վրաստանը՝ հին Թբիլիսիի գեղատեսիլ նեղ փողոցներով, հինավուրց ամրոցների և եկեղեցիների բազմազանությամբ, թովիչ բնապատկերներով, ծովափնյա փափուկ ավազով, սևծովյան նուրբ ալիքներով: Մեր տուրիստական գործակալության մասնագետները սիրով կօգնեն Ձեզ ընտրելու հարմար ուղեգիր, և լավագույն ձևով կազմակերպել Ձեր հանգիստը Վրաստանում 2025 թվականին:

Վրաստանում հանգստի ոչ բարձր գները Հայաստանցի զբոսաշրջիկների համար ամենագրավիչ գործոնն են հանդիսանում: Երևանից ուղևորափոխադրումը, կացությունը, էքսկուրսիան, սնունդը: Այս ամենը մատուցվում են բավականին մատչելի գներով: Գիշերակացը հոսթելում կամ ոչ թանկ հյուրանցում կազմում է մոտ $7-10, ոչ թանկ կարժենա նաև առանձին համարի վարձակալությունը: Սրճարաններում և ռեստորաններում օգտվելու արժեքը կկազմի ոչ թանկ, հնարավոր է ավելի մատչելի քան Երևանում է, կարելի է համտեսել վրացական ավանդական խոհանոցը:

Վրաստանի սևծովյան հանգստավայրերը հրաշալի տարբերակ են ազատվելու ամենօրյա աշխատանքային խառնաշփոթից, Երևանի տոթից, և ամբողջ ընտանիքով ծովափին հանգստանաու համար: Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների համար առավել հայտնի ուղղություններից են համարվում Բաթումին, Քոբուլեթին և Ուռեկին, ինչպես նաև Գոնիոն և Կվարտիտին: Բաթումին համարվում է նավահանգստային քաղաք, զարգացած ենթակառուցվածքով: Այստեղ դուք կկարողանաք ոչ միայն լողալ, այլ նաև շրջել երեկոյան շոգեքաշով, այցելել տեղի դելֆինարիումը, որտեղ կարող եք տեսնել էմզոտիկ ձկներ: Ուռեկին վերականգնողական հանգստավայր է, որը հայտնի է իր յուրահատուկ ծովափերով, մուգ ավազով: Ի տարբերություն Ուռեկիի, այլ լողափերը սովորաբար ծանրաբեռնված են:
Համացանցի շնորհիվ, հյուրանոցների ամրագրումը դարձել է հեշտ և հասանելի: Դեռևս Հայաստանից ուղևորության ծրագրաման ընթացքում, դուք կարող եք ծանոթանալ հյուրանոցների ցանկի, կացության պայմանների և գների հետ, ընտրել հանգստի առավել շահավետ տարբերակը և ամրագրել հյուրանոցային համարը: ONE WAY Tour տուրիստական գործակալության ուղեգրերի մեծամասնությունը ներառում է նախնական ամրագրումը և կացության արժեքը:
Մեր տուրիստական գործակալությունը տրամադրում է ուղեգրերի տարբերակներ, որոնք ներառում են երկկողմանի տրանսպորտի, կացության արժեքները, փորձառու գիդի ուղեկցությամբ պատմամշակութային վայրերի այցելությունը: Խմբային տուրերի դեպքում մենք առաջարկում ենք մեկօրյա, երկօրյա և եռօրյա տուրեր դեպի Վրաստան, այցելելով Թբիլիսի, Սիղնաղի և Մցխեթա քաղաքներ, իսկ ծովային հանգստի համար արտագնա բաժինը առաջարկում է անհատական փաթեթներ դեպի Քոբուլեթի։ Կայքում գրված արժեքները կարող են տատանվել կախված սեզոնայնությունից, կամ լրացուցիչ ծառայություններ մատուցելուց (ըստ Ձեր ցանկությամբ):
Blog
Հայաստանի ամենահետաքրքիր քարանձավները
Հայաստանի լեռնաշխարհը հարուստ է հազարավոր քարանձավներով ու քարայրային համալիրներով, սակայն զբոսաշրջային հիմնական երթուղիներում ընդգրկված են դրանցից միայն մի քանիսը (օրինակ՝ Արեն...
Blog
Լքված քաղաքներ, որոնք այսօր դարձել են զբոսաշրջային կենտրոններ
Լքված քաղաքներ, որոնք այսօր դարձել են զբոսաշրջային կենտրոններ Երբեմն պատմությունը թողնում է քաղաքներ, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել։ Դատարկ փողոցները, լքված տները և լռությու...
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...