Որոտնաբերդ
Մարզ
Սյունիք
Հեռավորությունը Երևանից
297.9 Կմ
Տեսակ
Վանք/եկեղեցի
Որոտնաբերդ ամրոցը հիշատակվում է դեռեւս 4-րդ դարից որպես Հայաստանի նշանավոր եւ դժվարամատչելի ռազմական հենակետերից մեկը։ Ժողովրդական ավանդության մեջ այն հաճախ կապվում է 18-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի առաջնորդ Դավիթ Բեկի հետ՝ ինչի պատճառով երբեմն անվանվում է նաեւ «Դավիթ Բեկի բերդ»։ Պատմական սկզբնաղբյուրների համաձայն՝ ամրոցի առաջին գրավոր հիշատակումները վերաբերում են 5-րդ դարին։ Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ 1075-1092 թվականներին Որոտնաբերդն ու նրա շրջակա տարածքները գտնվում էին Սյունիքի թագավորության կազմում։ Շուրջ 115 տարի գտնվելով սելջուկյան իշխանության տակ՝ ամրոցն ազատագրվեց հայ-վրացական զորքերի՝ Զաքարյանների գլխավորությամբ 1210 թվականին։ Այն հետագայում անցավ Իվանե Զաքարյանի իրավասության տակ, իսկ 13-րդ դարի կեսերից այն դարձավ Օրբելյան իշխանների տիրույթ։ Որոտնաբերդը կրկին հայտնվում է պատմական հիշատակությունների մեջ 1724 թվականի մարտին, երբ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ Դավիթ Բեկը ազատագրում է ամրոցը՝ այն դարձնելով պաշտպանական հենակետ իր պայքարի համար։ Ամրոցի կառուցվածքն ինքնին խոսուն է․ բազալտե, կոպտատաշ քարերից կառուցված երկշերտ պարիսպները բաղկացած են եղել առաջնային եւ ներքին պաշտպանական պատնեշներից, իսկ միջնաբերդը հագեցած է եղել գետնուղով, որն ուղղակիորեն կապել է ամրոցը Որոտան գետին՝ ջրի մատակարարման եւ փախուստի գաղտնի ճանապարհ ապահովելով պաշարման դեպքում։ 19-րդ դարում ամրոցն արդեն հիշատակվում է որպես լիովին լքված եւ չգործող ռազմական կառույց։
Հետաքրքիր
Փաստեր՝ Որոտնաբերդ

Փաստեր
Եղանակ - Սյունիք
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Որոտնաբերդ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:











