Կերպարվեստի պետական թանգարանը ստեղծվել է 2010-2013 թթ. պրոֆեսոր Գրիգորի Արկադի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ: Թանգարանի շենքը կառուցվել է պետական միջոցներով, Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները: Բարձր ժայռին թիկնած Շուշիի թանգարանում ներկայացված են Մ. Սարյանի, Պ. Կուզնեցովի, Մինասի, Ն. Նիկողոսյանի և այլոց ստեղծագործություններ: Թանգարանի առանձնահատկություններից են ստեղծագործությունների լայն աշխարհագրությունը՝ Հայաստան, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա և այլն: Ներկայացված նկարների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում Արցախի նկարիչների գեղանկարները:
Կերպարվեստի պետական թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2013 թ. մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը:
Թանգարանի հավաքածուն կազմված է բացառապես նվիրատվություններից:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
14 կմ
ՀՈՒՇԱՐՁԱՆ «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ»
15 կմ
ՄԱՅՐԱԲԵՐԴ (ԱՍԿԵՐԱՆ)
28 կմ