Սևանի Ազգային Պարկ
Մարզ
Գեղարքունիք
Հեռավորությունը Երևանից
64.1 Կմ
Տեսակ
Այգի
Սևան ազգային պարկը պահպանվող տարածք է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում՝ Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը։ Տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում` Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիչի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավ-արևմտյան լեռնալանջերի վրա։
Հետաքրքիր
Փաստեր՝ Սևանի Ազգային Պարկ
Փաստեր
Եղանակ - Գեղարքունիք
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սևան ազգային պարկ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Սևանի Ազգային Պարկ -ն Հայաստանի քարտեզի վրա