Քաղաք Ջերմուկ

  • 6687d27d54175_ջերմ3.png
  • 6687d27d46844_ջերմ2.png
  • 6687d27cd72ee_Ջերմ1.png
location

Մարզ

Վայոց ձոր

location

Հեռավորությունը Երևանից

172.1 Կմ

location

Տեսակ

Այլ

Տեղական հանքային աղբյուրների բուժիչ հատկությունները պատճառ են հանդիսանում, որ ամեն տարի մեծ քանակությամբ այցելուներ գալիս են Ջերմուկ քաղաք: «Ջերմուկ» հենց անունը հայերենից թարգմանվում է որպես «տաք աղբյուր»: Տեղանքը հայտնի է նաև իր առողջարաններով, հիանալի բնությամբ և մաքուր լեռնային օդով: Առողջարանային քաղաքի շուրջը գտնվող բլուրների բարձունքից բացվում է խիտ անտառների, ջրվեժների, գունագեղ մարգագետինների և զարմանալի ժայռերի գեղեցիկ համայնապատկեր: Ջերմուկի մեկ այլ հպարտությունը հանքային ջրերի ըմպելասրահն է, որը խորհուրդ է տրվում այցելել առողջության տարբեր խնդիրներ ունեցողներին: Քաղաքի տարածքում կան բազմաթիվ հին պատմական և ճարտարապետական տեսարժան վայրեր:

Հետաքրքիր

Փաստեր՝ Քաղաք Ջերմուկ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Կա մի գեղեցիկ ավանդազրույց, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է մի երիտասարդ եղնիկի: Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և... այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը։
fun-fact 2
Ջերմուկի հանքային ջրի վերաբերյալ առաջին պատմական տվյալները սկսվում են մ.թ.ա.189 թվականից ՝ Ջերմուկ բերդի կառուցման պահից: Հին ժամանակներից ի վեր մարդիկ տարբեր տեսակի հիվանդությունների բուժման համար օգտագործել են Ջերմուկի հանքային ջրի կախարդական հատկությունները:
fun-fact 3
Ջերմուկի տեսարժան վայրերից մեկը «Ջրահարսի վարսեր» ջրվեժն է։ Մեզ է հասել ջրվեժի մասին մի հետաքրքիր ավանդություն: Իբրև թե ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվող ամրոցում ապրում էր մի իշխան, ով ուներ շատ գեղեցիկ մի դուստր: Նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին, քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:
location

Եղանակ - Վայոց ձոր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ջերմուկ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Քաղաք Ջերմուկ

66d1a5aa6b9b6_ջպ.png

Ջերմուկի Ճոպանուղի

1 Կմ

668bcccc94b90_Ջերմուկ ջրվեժ.png

Ջերմուկի Ջրվեժ

2 Կմ

66ea78e02afd3_ыгки.png

Հերհեր Վանք

39 Կմ

67162428831f1-itt.png

Արկազի Վանք

48 Կմ

Քաղաք Ջերմուկ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ