Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի

location

Մարզ

Արագածոտն

location

Հեռավորությունը Երևանից

22 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Սբ. Գեւորգը, որն առավել հայտնի է որպես Մուղնու եկեղեցի, գտնվում է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավում։ Ենթադրվում է, որ եկեղեցին հիմնադրվել է 13-րդ դարի առաջին կեսին՝ Հովհաննավանքի միաբանության կողմից, որոնք այստեղ են տեղափոխել Սբ. Գեւորգի մասունքները։ Հայաստանի Սբ. Գեւորգ եկեղեցին եղել է հանրահայտ կրոնական եւ մշակութային կենտրոն։ 1278 թվականին այստեղ կատարվում էին ձեռագրերի ընդօրինակություններ: Եկեղեցին բազմիցս ավերվել ու վերականգնվել է, իսկ միջնադարում ունեցել է նաեւ դպրոց, որը հիմնադրվել է Աբել եպիսկոպոս Մխիթարյանի կողմից, ով հետագայում շարադրել է վանքի պատմությունը: Սբ. Գեւորգը կառուցված է սեւ, կարմիր եւ դեղնավուն տուֆից՝ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով։ Արեւմտյան կողմում՝ եկեղեցուն կից կա եռակամար բաց սրահ, որի վրա բարձրանում է զանգակատան 12 սյունանի ռոտոնդան։ Եկեղեցին հայտնի է իր բարձրարվեստ զարդաքանդակներով եւ 17-18-րդ դարերի հայ եկեղեցական գեղանկարչությանը բնորոշ որմնանկարներով, որոնք, կա հավանականություն, որ նկարազարդել է հայ միջնադարյան կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչներից Նաղաշ Հովնաթանը։ Վանքի բակում տեղադրված են մի շարք խաչքարեր, որոնցից ամենահինը՝ թվագրված է 932 թվական։ Մուղնու Սբ. Գեւորգի վանքը պատմության ընթացքում եղել է նաեւ բուժիչ սրբավայր։ Մարդիկ տարբեր հիվանդություններով եկել են այստեղ՝ բուժում եւ օրհնություն ստանալու համար։

Հետաքրքիր

Փաստեր՝ Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
Ավանդության համաձայն, Սբ. Գեւորգի մասունքների մի մասը տեղափոխվել է Վրաստան՝ վրաց թագավորին հիվանդությունից բուժելու նպատակով: Սակայն ապաքինվելուց հետո թագավորը հրաժարվել է մասունքները վերադարձնել հայերին եւ դրանց հիմքով կառուցել է Մուղնու Սբ. Գեւորգ հայկական եկեղեցին Թբիլիսիում։
fun-fact2
Վանքի բակում կա մի խաչքար, որի տեղադրման պատմությունն անհայտ է, չկա տեղեկություն հեղինակի եւ տեղադրողի մասին։ Խաչքարը թվագրվում է 1975 թվական։
fun-fact3
Վանքի ուխտի օրը նշվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը։
location

Եղանակ - Արագածոտն

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի

66d9ba1b19fb3_ԿԱՐՄՐԱՎՈՐ.png

Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցի

1 Կմ

66e55c0f7960e_tnak.png

Պերճ Պռոշյանի Տուն Թանգարան

2 Կմ

66e3f5eb32676_tsiranavor2 (1).png

Ծիրանավոր

2 Կմ

66d715d33204c_Հովհաննավանք.png

Հովհաննավանք Վանական Համալիր

4 Կմ

one-ik

Կապ

Կապ