Անառիկ Կաչաղակաբերդը տեղակայված է Արցախի Մարտակերտի շրջանում: Որոշ աղբյուրներում, այդ հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով: Լեռան գագաթը, որի վրա կանգնեցված է բերդը, արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից շրջապատված է ուղղաձիգ հարթ ժայռերով՝ 50-60 մ բարձրությամբ։ Հեռվից նայելիս բերդի զբաղեցրած տարածքը փոքր է թվում, բայց իրականում այն բավականաչափ մեծ է։ Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ՝ քար նետելու համար։ Ուշադրություն էր հատկացված նաև ջրամատակարարմանը։ Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցվում էին անձրևաջրով։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Կաչաղակաբերդ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Կաչաղակաբերդի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Կաչաղակաբերդ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Բերդն իր անունը ստացել է դավաճան կաչաղակների անունից: Բերդը պաշարած թշնամին, հասկանալով, որ այն հարձակումով գրավել հնարավոր չէ, սպասում է, թե երբ բնակիչներն ինքնակամ կհանձնվեն: Բայց բնակիչները չեն հանձնվում: Թշնամին որոշում է նահանջել: Հենց այդ ժամանակ բերդի գագաթին հսկայական թվով կաչաղակներ են երևում, մի քանի զինվորներ բարձրանում են բերդի գագաթը` տեսնելու է, թե ինչու են այդքան շատ թռչուններ: Եվ հայտնաբերում են բերդի մահացած բնակիչներին, որոնք չեն հանձնվել, բայց սովամահ են եղել: Այդ օրվանից ժողովուրդը դավաճան կաչաղակների անունով էլ կոչում է բերդը:
Ժողովուրդն ամրոցը կոչել է Կաչաղակաբերդ, քանի որ այն միայն կաչաղակներին է հասանելի: Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով. բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սահել են լեռան գագաթից` չհասնելով պարսպին:
ԳԱՆՁԱՍԱՐ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
22 կմ
ՇՈՒՇԻԻ ԲԵՐԴ
53 կմ
ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑԻ
54 կմ