ՀԱՌԻՃԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

  • 66d19b175782e_հառ1.png
  • 66d19b1784176_հառ3.png
  • 66d19b1757880_հառ2.png
location

Մարզ

Շիրակ

location

Հեռավորությունը Երևանից

97 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Հառիճավանքը հայկական ճարտարապետական ​​արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Հետաքրքիր

Փաստեր՝ ՀԱՌԻՃԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Ավանդություններից մեկի համաձայն` իշխանական օրիորդներից մեկը, սելջուկներից փախչելով, պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում, և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել. նման հրաշքից վախեցած սելջուկները մի կողմ են քաշվել և օրիորդը փրկվել է։
fun-fact 2
Ըստ մեկ այլ լեգենդի՝ սելջուկների կազմակերպած արշավանքների ժամանակ շատ մարդիկ թաքնվել էին եկեղեցում։ Երբ, այնուամենայնիվ, սելջուկները մտան եկեղեցի, այնտեղ ոչ ոք չկար: Զավթիչները կարծեցին, որ հրաշք է կատարվել․ մարդիկ Սուրբ Հոգու զորությամբ, դարձել էին աղավնիներ և փրկվել: Սակայն եկեղեցին գաղտնի ելք ուներ, որի օգնությամբ հնարավոր էր իջնել ձորը: Սելջուկները, չգտնելով ոչ ոքի, շատ բարկացան և որոշեցին ավերել եկեղեցին: Նրանք ձիերի օգնությամբ քաշում պոկում են զանգակատունն պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվում։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձում քանդել կառույցը։
location

Եղանակ - Շիրակ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հառիճավանք վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ ՀԱՌԻՃԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

66fb8e2062c58-lok.png

ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

17 Կմ

66ea85c03134e_bnu.png

ՁԻԹՈՂՑՈՆՑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

33 Կմ

66d9cb8e11174_ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ2.png

ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

34 Կմ

66d9c2c5a6356_ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ.png

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

34 Կմ

ՀԱՌԻՃԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ