Արուճի Տաճար
Մարզ
Արագածոտն
Հեռավորությունը Երևանից
47 Կմ
Տեսակ
Հուշարձան/Հուշահամալիր
Արուճի տաճարը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջին: Տաճարն ունի յուրօրինակ ճարտարապետություն: Դեռևս V դարում ձմռանն այստեղ հանգրվանում էր արքունական բանակը։ VII-րդ դարում Արուճը հայ իշխան Գրիգոր Մամիկոնյանի նստավայրն էր։ Իշխանն ու իր կինը միասին կառուցեցին տաճարն ու օծեցին այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: Երբեմնի ավերված գմբեթի փոխարեն երևում է բաց երկինքը, որը ասես ձուլվում է տաճարի հնագույն որմնանկարների հետ: Տաճարից ոչ հեռու կարելի է տեսնել մատուռի, Կաթողիկե բազիլիկայի և պալատի ավերակները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակներում: Արուճը հայկական ճարտարապետության մեջ մեծ կարևորություն ունեցող պատմական հուշարձան է:
Հետաքրքիր
Փաստեր՝ Արուճի Տաճար
Փաստեր
Եղանակ - Արագածոտն
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Արուճի տաճար տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Արուճի Տաճար -ն Հայաստանի քարտեզի վրա