Սկիզբ | : | 13.08.23 07:30 |
Ավարտ | : | 13.08.23 21:30 |
Գինը՝ | 9.000AMD |
Ժամանակն է շրջելու Սյունյաց ամենագողտրիկ անկյուններով։
Տուրի շրջանակներում կանգառ կունենանք Հարսնաձորի դիտակետում, որտեղից բացվում է
գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանական համալիր: Այնուհետև կայցելենք
Տաթևի վանական համալիր, որտեղ կարող ենք օգտվել նաև Տաթևեր ռեկորդակիր ճոպանուղուց:
Կլինենք սյունյաց քարանձավային մի բնակատեղիում` Հին Խնձորեսկում և կտեսնենք այն կամուրջը,
որը կապում է Հին Խնձորեսկ բնակատեղիի 2 հատվածները:
Հ.Գ. Տաթևի Ճոպանուղու միակողմանի տոմսն արժե 5500 դրամ, երկկողմանին՝ 7000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ