Սկիզբ | : | 01.10.23 08:00 |
Ավարտ | : | 01.10.23 21:00 |
Գինը՝ | 9.000AMD |
Ժամանակն է ուղևորվել Սյունիք ու անվե՜րջ հիանալ Սյունյաց աշխարհի ամեն մի անկյունով:
Այս անգամ ուղևորվելու ենք Սյունյաց թագուհու կողմից հիմնադրված Որոտնավանք, որն իր զորությամբ մինչ օրս շարունակում է լինել ուխտատեղի և պահպանել իր ուրույն հորինվածքը: Վանքից կտեսնենք նաև չքնաղ Որոտնաբերդը՝ շրջապատված է բազալտե ժայռերով և ամրակուռ պարիսպներով:
Տուրի շրջանականերում կտեսնենք եռահարկ մի կառույց, որն անվանում են Աղիտուի մահարձան:
Սյունյաց աշխարհի գանձերից է նաև Մելիք Թանգու կամուրջը, որն ընդգրկված է Որոտանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Այցելություն կունենանք նաև Սիսավանք, որի չորս հիմնական նիստերի վրա առկա են ավետարանիչների դիմաքանդակներ՝ համապատասխան մակագրություններով։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ