Սկիզբ | : | 06.09.20 09:00 |
Ավարտ | : | 06.09.20 19:00 |
Գինը՝ | 4.500AMD |
ԷՔՍՏՐԻՄԻ ՍԻՐԱՀԱ՞Ր ԵՍ, ՔԵԶ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՆՔ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Գնում ենք «Վերև» պարանայգի` մեր կարողությունները փորձելու:
Այգում կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից՝
Ժայռամագլցման պատ (6 մ) — 2000 դրամ
Եվ 4 տեսակի տարբեր ուղղիներ, նախատեսված ինչպես փոքրերի, այնպես էլ՝ մեծերի համար: Մեկ ուղղու արժեքն է 3500 դրամ:
Տուրի ընթացքում նախատեսում ենք այցելել նաև ՄԱԹՈՍԱՎԱՆՔ և ՋՈՒԽՏԱԿ վանք:
— ՋՈՒԽՏԱԿ վանքը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը, «Ջուխտ»` նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։
ՄԱԹՈՍԱՎԱՆՔԸ գտնվում է Դիլիջանի անտառներում` Բլդան գետի աջափնյա սարահարթի վրա: Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ: Սրա հս. պատի մոտ կա 2.5 մ երկար. և 2.2 լայնության խաչարձան: Դրա վրայի արձանագրությունից իմացվում է, որ տաճարը շինվել է 1251 թ. և կոչվել է նաև Պղնձահանք Սբ. Աստվածածին:
Հ.Գ. Ցանկացողները կարող են օգտվել նաև միայն ուղևորափոխադրումից դեպի Verev Rope Park, այս դեպքում արժեքը կազմում է 2900 դրամ:
Այս տարի YEREVAN MUSIC NIGHT-Ը անց է կացվում Verev Rope Park-ում, այդ առիթով սեպտեմբերի 12-ին
պարկի ծառայությունները չեն գործելու, փոխարենը՝ մեր հաճախորդները կարող են ԱՆՎՃԱՐ
մասնակցել համերգին: Համերգը ավարտվելու է ժամը 21:00-ին:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասնպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ