Սկիզբ | : | 16.10.22 07:00 |
Ավարտ | : | 16.10.22 18:00 |
Գինը՝ | 8.000AMD |
11.000AMD |
Լեռնագնացնե՜ր, նոր ու չկրկնվող ուղղություն ունենք Ձեզ համար:
Ուղևորվում ենք 2577 մետր բարձրություն ունեցող Արա լեռ, որը տեղ է գտել Կոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում: Նստվածքներով ծածկված լանջերով և ձորակներով մասնատված այս լեռը հանգած հրաբուխ է:
Ճանապարհի մի հատվածը կանցնենք Հայաստանում առաջին և միակ ամենագնաց տուրիստական ավտոբուսով՝ Հովազավրով, ինչն էլ արշավային այս տուրը կդարձնի էլ ավելի հետաքրքիր և հիշարժան:
Հ.Գ. Տուրի ընթացքում հաղթահարելու ենք 3-5 կմ երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ