Ժամանակն է բացահայտելու Արարատի մարզն իր թաքնված գանձերով։ Այս անգամ կայցելենք Տիգրանաշեն գյուղ, որտեղից էլ հենց կսկսենք քայլարշավը դեպի Մեծ Փարախադեմ։ Կուղևորվենք Շաղափի ու Արածո գետերի միջակայքում տեղ գտած Մեծ Փարախադեմ լեռ, որն առանձնանում է իր վեհաշուք ժայռերով և սելավաբեր ձորակներով։ Տպավորություններով լի ետ կվերադառնանք կրկին Տիգարանաշեն գյուղ, որտեղ էլ կամփոփենք հիշարժան օրը։
Մեծ Փարախադեմ լեռան քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 13 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մետր, լեռան բարձրությունը՝ 1949 մետր։
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում