Սկիզբ | : | 09.05.21 08:00 |
Ավարտ | : | 09.05.21 17:00 |
Գինը՝ | 5.500AMD |
7.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Գեղամա լեռների խորհրդավորությունն արտացոլող Սևանա լիճը համարվում է Հայաստանի մարգարիտը: Լեռան գագաթից լճի գեղեցկությամբ հիանալու համար առաջարկում ենք Ձեզ միասին բարձրանալ Արտանիշ: Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ։ Լեռան բարձրությունը 2461 մետր է: Քայլարշավը հաղթահարելուց հետո վերադարձին հաճելի ժամանակ կանցկացնենք կապուտակ Սևանի ափին:
Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ սա լեռնագնացություն է, և մեզ սպասվում է մոտ 7 կմ երկարությամբ միջին բարդության քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ տաք հագուստ, մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ