Սկիզբ | : | 19.06.22 07:30 |
Ավարտ | : | 19.06.22 20:00 |
Գինը՝ | 7.000AMD |
10.000AMD |
Այս անգամ առաջարկում ենք միասին հաղթահարել ծովի մակերևույթից 2829 մ բարձրության վրա գտնվող Արմաղան լեռը, որը տեղացիները համարում են Աստծո պարգև:
Թեև վերելքը այնքան էլ հեշտ չէ, բայց, գագաթին հասնելով և տեսնելով բնության հիասքանչ տեսարանը, զգում ես, որ ջանքերը ապարդյուն չէին:
Լեռան գագաթին է գտնվում հրաբխային ծագում ունեցող լճակը, որն ընդամենը 100 մ տրամագիծ ունի և սնվում է անձրևաջրերից:
Իսկ գագաթային մասում գտնվում է վերջերս կառուցված Արմաղանի եկեղեցին:
Վերելքից հետո սպասվում է հանգիստ Սևանի ափին, ինչպես նաև այցելություն Հայրավանք վանական համալիր:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 14 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ