Սկիզբ | : | 13.08.22 20:00 |
Ավարտ | : | 14.08.22 01:30 |
Գինը՝ | 6.000AMD |
Տե՜ս, աստղ է ընկնում, երազանք պահիր…
Վերցրու՜ քեզ հետ տաք հագուստ, գլխարկ և քո սիրելի տաք թեյը. գնում ենք գիշերային աստղադիտման:
Ուղևորվելու ենք Քարի լիճ՝ վայելելու տարվա ամենահեքիաթային գիշերը:
Շտապի՛ր միանալ մեզ՝ տեսնելու աստղազարդ երկինքը՝ բնության ամենահրաշալի
երևույթներից մեկի՝ Պերսեիդային աստղաթափի ուղեկցությամբ:
Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է իրենց հետ ունենան տաք հագուստ, ծածկոց,
գլխարկ, տաք թեյ, սնունդ, ջուր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
Հ.Գ. Գրանցվելիս խնդրում ենք հաշվի առնել, որ երևույթի տեսանելիությունը կախված է
մի շարք բնական պայմաններից, այդ թվում՝ եղանակից, աստղերի դասավորությունից, լուսնի դիրքից և այլն,
որոնք վերահսկել կամ հստակ կանխորոշել, ցավոք, հնարավոր չէ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. ուղեկցորդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ