Սկիզբ | : | 16.07.23 08:30 |
Ավարտ | : | 16.07.23 20:00 |
Գինը՝ | 7.500AMD |
10.500AMD |
Ժամանակն է բացահայտել Լոռվա բնության ամենագողտրիկ անկյունները…
Երթուղու նպատակակետը Շիրակի և Լոռու մարզերի սահմանին գտնվող գեղեցկուհի Թռչկանի ջրվեժն է:
Ճանապարհը կսկսենք Հայաստանում առաջին և միակ ամենագնաց տուրիստական ավտոբուսով՝ Հովազավրով, ինչն էլ արշավային այս տուրը կդարձնի էլ ավելի հետաքրքիր և հիշարժան:
Տուրի ընթացքում կայցելենք՝
1. Ապարանի Սբ. Խաչ եկեղեցի
2. Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ
3. Չիչխանավանք
Չիչխանավանքից հետո կուղևորվենք դեպի Չիչխանի ձոր, որտեղից էլ փոքրիկ քայլարշավով կհասնենք ու կվայելենք մոտ 20 մ բարձրությունից գահավիժող Թռչկանի ջրվեժը, որը 2008 թ․-ից ընդգրկված է ՀՀ բնական հուշարձանների ցանկում:
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ