Սկիզբ | : | 11.07.21 09:00 |
Ավարտ | : | 11.07.21 21:00 |
Գինը՝ | 7.500AMD |
9.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս յուրօրինակ տուրի շրջանակներում ուղևորվում ենք չնքաղ Լոռի բացահայտելու հայաստանյան բնության հրաշալիքներից մեկը` Դեբետը: Տուրի ընթացքում կայցելենք Օձունի վանական համալիր: Վանքի պատմությանը ծանոթանալուց հետո կուղևորվենք Դեբետ գյուղ, որտեղից էլ գեղեցիկ, անտառային արահետով կքայլենք դեպի Դեբետի հեքիաթային ջրվեժներ: Տուրի ավարտին կայցելենք ՔՈԱՖ սմարթ կենտրոն, որտեղ կծանոթանանք կենտրոնի գործունեությանը: Մեզ սպասվում է նաև համեղ հյուրասիրություն` գյուղի հյուրընկալ տներից մեկում: Կհամտեսենք թեյ կամ սուրճ, տնական գաթա և միրգ:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 4 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում ունենալ փոխնորդ հագուստ, կոշիկներ, անձրևանոց, արևապաշտպան գլխարկ և ակնոց:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ