Սկիզբ | : | 25.07.21 08:00 |
Ավարտ | : | 25.07.21 21:00 |
Գինը՝ | 6.500AMD |
8.500AMD |
Շարունակվում են մեր իմաստազեղ այցելությունները Հայաստանի տեսարժան վայրեր և այժմ ժամանակն է բացահայտել Տավուշի մարզը: Մեր առաջին բացահայտումները լինելու են « Նոր Վարագավանքում »: Գիտե՞ք արդյոք, որ այս բարձրամուր և հոգևոր վանական համալիրը նախկինում կոչվել է « Անապատ », քանի որ իր ուրույն տեղն է գտել Անապատ սարի լանջին: Այնուհետև կուղևորվենք ուխտագնացության դեպի « Սրվեղի վանք », որը կարծես սերտ կերպով միաձուլվել է բնությանը, իրեն շրջապատող անտառներին:
Սահմանամերձ գյուղում մեզ՝ քաջերիս սպասում են մի խումբ երիտասարդներ, ովքեր պատրաստ են ապահովել մեր արկածային ժամանցը: Միասին կնշենք Վարդավառը Տավուշի ջերության ներքո:
-Ազգային երգ և պար
— Մեր ուղևորության անբաժան մաս է կազմում հյուրասիրությունը գյուղի հյուրընկալ ընտանիքների կողմից
Հ.Գ. Սրվեղի վանքից մինչև Այգեհովիտ գյուղ մեզ սպասվում է 3կմ երկարությամբ քայլարշավ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ