Սկիզբ | : | 16.07.23 09:00 |
Ավարտ | : | 16.07.23 21:30 |
Գինը՝ | 7.000AMD |
10.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Միացի՛ր մեզ և տոնի՛ր ամառվա ամենահիշարժան և ամենախենթ միջոցառումը Լոռվա գրկում՝ Անգարում:
Այս անգամ կուղևորվենք Դսեղ գյուղ՝ Ամենայն հայոց բանաստեղծի հետքերով։ Տուրի շրջանակներում կայցելենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Հաջորդ կանգառը կլինի հարևանությամբ գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Քայլարշավի ավարտին կվայելենք թումանյանական բնաշխարհով շրջապատված Ծովեր լճի հայելանման գեղեցկությունը:
Օրվա ավարտին կուղևորվենք Վահագնաձոր գյուղ՝ Անգար, վայելելու վարդավառն ու մասնակցելու ձմերուկ փարթիին, և այդ ամենը միմիայն DJ Arigato-ի նվագակցությամբ:
Հ․Գ․ Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 2 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ:
— Արժեքի մեջ ներառված չէ Անգարի մուտքավճարը՝ 4000 դրամ:
— Արժեքի մեջ ներառված չէ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճարը՝ 1000 դրամ
(Մուտքն անվճար է մինչև 12 տարեկան երեխաների համար, իսկ դպրոցականների, ուսանողների և կենսաթոշակառուների համար՝ 500 դրամ):
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ