Սկիզբ | : | 21.09.23 07:00 |
Ավարտ | : | 21.09.23 22:00 |
Գինը՝ | 8.000AMD |
11.000AMD |
Քայլարշավը և հանգիստը բնության գրկում հիանալի միջոց են աշխատանքային շաբաթը եզրափակելու համար:
Այս անգամ ուղևորվում ենք Տավուշ՝ վայելելու երկրի արևն ու բնությունը այս հետաքրքիր երթուղու միջոցով:
Տուրի շրջանակներում Կողբ գյուղից քայլարշավով կհասնենք Մշկավանք վանական համալիր,
որից հետո կուղևորվենք Բերդավան գյուղ, որտեղ գտնվում են Ղալինջաքար ամրոցը ու հին գերեզմանոցը:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 9 կմ:
Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել
պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ