Սկիզբ | : | 28.09.24 07:00 |
Ավարտ | : | 28.09.24 21:00 |
Գինը՝ | 6.500AMD |
Այս անգամ ուղևորվում ենք Տավուշի սքանչատես վանական համալիրներ՝ Մորո Ձորո վանք, Սրվեղ և Մակարավանք: Երթուղու սկզբում կայցելենք Լուսահովիտ գյուղի մոտակայքում գտնվող Մորո Ձորո վանք, որն աչքի է ընկնում հատկապես իր յուրօրինակ ճարտարապետական լուծումներով: Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի Այգեհովիտ գյուղ, որտեղից էլ անտառային քայլարշավով կհասնենք Սրվեղի նշանավոր վանական համալիր։ Հետ վերադարձի ճանապարհին կայցելենք նաև մեր ճարտարապետական մյուս գոհարներից մեկը՝ Մակարավանք։
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 7 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ և ակնոց, ունենալ տաք վերնազգեստ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ