Սկիզբ | : | 11.07.21 08:00 |
Ավարտ | : | 11.07.21 21:00 |
Գինը՝ | 6.500AMD |
8.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս անգամ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԻՆ ուղևորվում ենք ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, որտեղ ունենալու ենք ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ, ՀԻԱՍՔԱՆՉ ՕՐ
Տուրի շրջանակներում կայցելենք Նոր Վարագավանք:
Կանգառ կլինի նաև Տավուշի մարզի Բերդ տանող ճանապարհին` Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ: Ամայի մի հատվածում, երբ բնակավայր ու մարդ չի երեւում, անսպասելիորեն տեսադաշտում է հայտնվում հեծյալի մի գեղեցիկ արձան, որին մոտենալով տեսնում ես` Զորավար Անդրանիկն է:
Վերջին կանգառը կլինի ՇԱՌԱՉԻ ՋՐՎԵԺԸ, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Խնձորուտ գետի վրա: Գահավիժում է մոտ 15 մետր բարձրությունից: Գետը սկիզբ է առնում Միափորի լեռների հյուսիսարևելյան լանջերից, 2000 մ բարձրությունից և Այգեձոր գյուղից հարավ-արևմուտք միախառնվում է Աղնջա գետին։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասնպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ