Սկիզբ | : | 10.06.17 08:30 |
Ավարտ | : | 10.06.17 20:30 |
Գինը՝ | 5.000AMD |
ՆՈՐ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՌԱՋԱՐԿ
Սկսում ենք հանդիպումների շարք հայտնի լուսանկարիչների հետ մեր տուրերի շրջանակներում, այս
տուրերի շրջանակներում 2-րդ տուրի հյուրն է Անդրանիկ Քեշիշյանը:
Անդրանիկ Քեշիշյանի աշխատանքներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://goo.gl/cn29qA Սկզբում կանգառ կլինի Արենի գյուղում, որի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա է
գտնվում Մոմիկ ճարտարապետի կողմից 14-րդ դարում կառուցված Ս. Աստվածածին գողտրիկ եկեղեցին:
Այնուհետև մեզ սպասում է տարածաշրջանի ամենահայտնի վանական համալիրը` հոյակերտ Նորավանքը`
ժայռապատ կիրճի բարձրադիր վայրում: Վանական համալիրի կառույցները այցելուներին զարմացնում են
իրենց զարդաքանդակների նրբաճաշակությամբ և շրջակայքի նկատմամբ ներդաշնակությամբ:
Ճանապարհը շարունակելով կայցելենք միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր
կենտրոններից մեկը հանդիսացող Թանադեի (Թանահատի) վանքը, որտեղ գործել է Գլաձորի նշանավոր
համալսարանը։
Վերջում նախատեսվում է այցելություն ևս մեկ վանական համալիր` Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղիներից
մեկը հանդիսացող Արկազի Սբ Խաչը, որտեղ ըստ ավանդության թաղված է Հիսուսի խաչափայտի մի կտորը:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԻ ՀԵՏ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ