Սկիզբ | : | 30.07.23 08:30 |
Ավարտ | : | 30.07.23 23:59 |
Գինը՝ | 8.000AMD |
11.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Շտապի՛ր միանալ ամենաանուշահամ, անուշաբույր, կարմրաթուշ ծիրանի փառատոնին:
Ամենահայկական մրգի այս փառատոնը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ,
որի շրջանակներում հնարավորություն կունենանք ոչ միայն վայելելու ծիրանից պատրաստված
ամենաթարմ ջեմը, մուրաբան և չիրը, ինչպես նաև վայելելու ամենասիրված խմբի՝
NEMRA BAND-ի ելույթը և DJ AHAR-ի խելահեռ կատարումները:
Տուրի շրջանակներում կայցելենք՝
1. Ջրահարսի վարսեր ջրվեժ
2. Երազանքների կամար
3. Կեչուտի ջրամբար
4. Գնդեվազ
5. Գնդեվանք
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 4 կմ: Մասնակիցներին
խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ