Սկիզբ | : | 01.03.20 08:00 |
Ավարտ | : | 01.03.20 20:00 |
Գինը՝ | 5.000AMD |
Գարնան ԱՌԱՋԻՆ օրվա հետ կապված ONE WAY TOUR տուրիստականը կազմակերպում է յուրահատուկ արշավ դեպի Ուրցաձոր:
— Սկզբում կայցելենք «Խոսրովի անտառ» արգելոցի սկզբնահատվածում գտնվող, լեռների գրկում ծվարած Տափի վանք-ամրոցը, որի կառուցումը ժողովուրդը վերագրում է Գևորգ Մարզպետունուն:
— Գեղեցիկ է Ուրցաձորի հովիտը, որի հատակն այս օրերին ծածկված է ձնծաղիկների դաշտով:
— Իսկ արշավը կեզրափակենք հրաշագեղ Սբ. Կարապետ վանք այցելությամբ:
Հ.Գ. Քայլարշավի հեռավորությունը 9-10 կմ է:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ