Սկիզբ | : | 08.05.22 09:00 |
Ավարտ | : | 08.05.22 20:00 |
Գինը՝ | 5.000AMD |
8.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Գաստրոտուրի շրջանակներում այս անգամ բացահայտելու ենք Կոտայքի մարզը: Մեր առաջին կանգառը կլինի Եղվարդ քաղաքում, որտեղ կայցելենք Սբ. Աստվածածին եռահարկ եղեկեցի: Այն հայկական ճարտարապետության յուրահատուկ կոթողներից մեկն է և նվիրված է քրիստոնեության ընդունման հազարամյակին: Եկեղեցու պատմությանը ծանոթանալուց հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Թեղենյաց վանք (6-րդ դար): Մեր քայլարշավը կսկսենք Բուժական գյուղից: Տուրը կավարտենք Bari Farm գաստրոբակում, որտեղ կհամտեսենք գյուղական ախորժահամ արիշտա, պանիր, լավաշ, թթու և կոմպոտ:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 8 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ, ջուր, անձրևանոց, գլխարկ և տաք վերնահագուստ:
*Bari Farm գաստրոբակի մուտքավճարը կազմում է 1500 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ