Սկիզբ | : | 05.10.18 07:00 |
Ավարտ | : | 07.10.18 23:59 |
Գինը՝ | 35.000AMD |
ԹԲԻԼԻՍՈԲԱ 2018
ONE WAY TOUR-ը հրավիրում է Ձեզ նշելու ԹԲԻԼԻՍՈԲԱ 2017-ը միասին:
Հետաքրքիր, ճանաչողական տուրը Վրաստանի 4 քաղաքներում հագեցած կլինի ժամանցային անմոռանալի պահերով: Վրաստանի հենց սրտում՝ մայրաքաղաք Թբիլիսիում Ձեզ կդիմավորեն պարային բացօթյա համերգներն ու շրջիկ թատրոնները: Եվ վերջապես հնարավորություն կունենաք փորձելու բազմատեսակ վրացական գինիներ: Ներկա կլինեն Խոշոր գինեգործական կազմակերպություններ, որոնք համտեսի կներկայացնեն իրենց գինիները:
Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում այդ
3 օրերի ավելի քան 25 տեսարժան վայրերի ցանկը.Օր 1
Անանուրի ամրոց, Ժինվալյան ջրամբար, Մցխեթա՝ Սվետիցխովելի, Ջվարի և Սամտավրո վանական համալիրներ,
Թբիլիսի՝ Խոջիվանքի հայ գրողների պանթեոն, Սուրբ Երրորդություն եկեղեցի, Խաղաղության կամուրջ,
Նոր Էջմիածին եկեղեցի, Հայարտուն, Աղմաշենեբելի փողոց, Մտացմինդա զվարճանքների այգի:Օր 2
Բոդբեյի մենաստան, Սիղնաղիի բերդապարիսպներ, Սբ. Ստեֆանի և Սբ. Գեորգի եկեղեցիներ,
զբոսանք քաղաքում:Օր 3
Թբիլիսի՝ Նարիկալա ամրոց, ծծմբային բաղնիքներ, Սբ. Գևորգ եկեղեցի, Սիոնի տաճար, Սուրբ Նշան
եկեղեցի, Ազատության հրապարակ, Շարդենի փողոց, Շոթա Ռուսթավելի պողոտա,
McDonald’s և այլն:Վերադարձ ԵրևանՃոպանուղու արժեքը -2,5 լարի (500 դրամ)
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1) հյուրանոց նախաճաշով,
2) տրանսպորտ,
3) փորձառու գիդի ծառայություն
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ