Միացի՛ր մեզ և մասնակցի՛ր Տաթևն այլ կողմից բացահայտող մեր բացառիկ տուրին։
Մեր առաջին կանգառը կլինի Տաթևի վանքում: Միջնադարյան վանական համալիրը, որը գտնվում է Որոտան գետի աջ եզերքին, իր վեհաշուք և բարձրադիր տեսքով հիացնում է շատ-շատերին։ Տուրի ընթացքում մեզ սպասվում է մոտ 5 կմ ընդհանուր երկարությամբ քայլարշավ դեպի Որոտանի չքնաղ կիրճում թաքնված 17-րդ դարում հիմնադրված Տաթևի մեծ անապատ, որը գաղտնուղով կապված է եղել նաև Տաթևի վանական համալիրի հետ։ Կանգառ ենք ունենալու նաև Հալիձորի դիտակետում:
Հ․Գ․ Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել հարմարավետ սպորտային հագուստով, ունենալ արևապաշտպան գլխարկ և ակնոց։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ: