Սկիզբ | : | 27.02.22 10:00 |
Ավարտ | : | 27.02.22 20:00 |
Գինը՝ | 6.900AMD |
8.900AMD |
Այժմ ժամանակն է յուրովի ճանաչելու և բացահայտելու Հայաստանի ամենահետաքրքրիր և յուրօրինակ թանգարաններից մի քանիսը: Կտեսնենք վայրեր, որոնք պահպանել են իրենց յուրահատկությունը մինչև օրս:
Գարուհաց, թափթափա…. Ծանո՞թ են արդյոք հացի այս տեսակները, որոնք պատրաստվել են Շիրակի Փանիկ գյուղում: Փանիկցիներն անչափ սիրում են իրենց գյուղի անուշահամ հացը. Մենք դրանում կհամոզվենք, երբ այցելություն ունենանք ամենահյուրընկալ հացի թանգարան:
Հաջորդ կանգառը կլինի թանգարաններով հարուստ հայրաքաղաք Գյումրիում: Կայցելենք Գյումրու պատմության թանգարան, որտեղ հնարավորություն կունենանք ծանոթանալու Ալեքպոլյան ժամանակաշրջանի ցուցանմուշներին:
Հաջորդիվ կուղևորվենք բացահայտելու «Սարդոստայնային արվեստի ինքնատիպ թանգարանը»: Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակին նվիրված «Հայկական ազգային խորհրդանշանների թանգարան»-ն ամբողջովին պատկերում է հայկականությանն ու պետությանը նվիրված փորագրանկարներն ու բազմադարյան նմուշները:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. թանգարանների մուտքավճարներ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ